Հակառուսական դեմարշ էր․ Գարիկ Քեռյանը՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին
📌ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ համատեղ ասուլիսում ՀՀ ԱԳ նախարարը Ռուսաստանի գործընկերոջը մեղադրել է Հայաստանի ներքին գործերին միջամտելու մեջ։ Սերգեյ Լավրովը հստակ հայտարարել էր, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը Հայաստանի ներքին գործն է և մտահոգիչ էր համարել հարձակումները եկեղեցու վրա։ Արարատ Միրզոյանն այդուհանդերձ ասել է, որ լավ կլինի, «պարոն Լավրովը չխառնվի Հայաստանի ներքին գործերին»։ Մինչդեռ Էմանուել Մակրոնը X-ի իր էջում Ֆրանսիայի համերաշխությունն էր հայտնել Փաշինյանին՝ «Հայաստանում ժողովրդավարությունն ապակայունացնելու փորձերի դեմ պայքարում»: Բայց այս գրառումը, որը ողջունում է կառավարության գործողությունները և արձանագրում Հայաստանում ժողովրդավարությունն ապակայունացնելու փորձերը առանց դատարանի որոշման՝ չի համարվել միջամտություն Հայաստանի ներքին գործերին։
Մի խոսքով՝ այն ինչ կարելի է Մակրոնին, չի կարելի Լավրովին։ Իսկ ինչու՝ խնդրել ենք վերլուծել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանին։
♥️ @RadioSputnikArm | LIVE 106.0FM