«Այո՛, հիմա իսկապես կրիտիկական իրավիճակ է․ վիզայի գործընթացն ընթանում է բավական բարդ փուլերով՝ սկսած հենց առաջին քայլից՝ ժամադրություն վերցնելուց, մինչև վերջինը՝ վիզայի տրամադրումը: Վիզա կենտրոններում իրական քաոս է տիրում․ ժամադրությունները բացվում են անհասկանալի ժամերին, և երբեմն նույնիսկ՝ պատահական սկզբունքով»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը Հայաստանյան զբոսաշրջային գործակալություններից մեկի սեփականատեր Ալինա Պետրոսյանն է:
«Բոլոր փուլերում էլ խնդիրներ կան։ Այդ խնդիրների մասին բազմիցս բարձրաձայնել ենք․ սկզբում դիմել ենք թե՛ Տուրիզմի կոմիտե, թե՛ Արտաքին գործերի նախարարություն, սակայն երկու կողմից էլ ստացել ենք նույն պատասխանը՝ դեսպանատների աշխատանքին խառնվելու լիազորություն չունեն և, հետևաբար, չեն կարող որևէ կերպ օգնել։ Բողոքներ ենք ներկայացրել նաև դեսպանատներին, բայց արձագանք չի եղել»։
Ալինա Պետրոսյանը նաև նշում է՝ երբ այնուամենայնիվ, հաջողվում է ժամադրություն ստանալ, սկսում են փաստաթղթերի հավաքագրումը։ Թեև ընդհանուր ընթացակարգը բոլոր դեսպանատներում գրեթե նույնն է, բայց կան որոշ նրբություններ:
🎦զրույցն ամբողջությամբ