⚖️ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ընտանիքի անդամներից 4-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ «Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու նպատակով մի խումբ անձանց նյութապես շահագրգռելու համար:
📌 Մասնավորապես՝ ընտանիքի անդամները «Ուժեղ Հայաստան»-ի կողմից 2026 թվականի ապրիլի 11-ին կազմակերպված հավաքին հնարավորինս մեծ թվով անձանց մասնակցությունն ապահովելու շարժառիթով՝ նյութապես շահագրգռել են մի խումբ անձանց, այդ թվում՝ անչափահասներին, խոստանալով հավաքից հետո յուրաքանչյուրին մասնակցության համար տալ 10.000-ական դրամ:
🔻 Բացի դրանից՝ Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակում ընդգրկված Վ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը, Երևան տեղափոխումը, սննդով ապահովումը և խոստացված գումարների տրամադրումը համակարգելու համար:
🔸 Քրեական վարույթները մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
[ՀՀ Քննչական կոմիտե]