⚖️ ՄԻԵԴ-ը երեկ որոշում է կայացրել Արցախում զինված հարձակման մեջ մեղադրվող Կարեն Ավանեսյանի գործով՝ կիրառելով հրատապ միջոց: Փաստաբաններ Արա Ղազարյանն ու Անաստասիա Մակարյանը, հաշվի առնելով […], որ կարող են վտանգի տակ դրվել Ավանեսյանի կյանքն ու առողջությունը, սեպտեմբերի 17-ին դիմում են ուղարկել ՄԻԵԴ, որպեսզի Դատարանը Ադրբեջանին պարտավորեցնի պաշտպանության տակ վերցնել Ավանեսյանի կյանքն ու առողջությունը, ապահովել արտաքին աշխարհի հետ կապը՝ հնարավորություն տալով զանգահարել իր միակ քրոջը և Երևանում գտնվող փաստաբաններին:
📌 Ադրբեջանի ՆԳՆ-ն 2025թ. սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ Ստեփանակերտում ձերբակալվել է Կարեն Ավանեսյան անունով հայազգի բնակիչ: Նշվում էր, թե նա ինքնաձիգով փորձել է մոտենալ Ստեփանակերտում անցկացվող միջոցառման վայրին և զինված դիմադրություն է ցույց տվել (այդ օրն Ալիեւը գնացել էր Արցախ): Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Ավանեսյանը հրազենային վնասվածք է ստացել պատասխան կրակի հետևանքով ու ձերբակալվել:
🇦🇿 Ադրբեջանը ՄԻԵԴ է ուղարկել դիմումի պատասխան, թե Ավանեսյանի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում, կցել են նաեւ լուսանկարներ, որոնք, սակայն, կասկած են հարուցել հայ փաստաբանների մոտ․ նրանք կարծում են, որ լուսանկարները բեմականացված են, ինչպես ամբողջ պատմությունը։ |hetq.am|
Կարդալ ավելին