Blog

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առիթով։ «Իրավա…

    📃 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առիթով։
    📣 «Իրավակարգի եւ ժողովրդի միջեւ օրգանական կապի բացակայությունն է նաեւ պատճառը, որ Հայաստանի Հանրապետությունը երկար ժամանակ չի ընկալվել որպես սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունն ապահովելու գործիք, եւ 2024թ․-ից որդեգրված քաղաքականություններով՝ Կառավարությունն ու կառավարող մեծամասնությունը հենց այս բացը լրացնելով են զբաղված, մի քաղաքականություն, որ տալիս է իր տեսանելի արդյունքը, իսկ 2026թ․-ի ԱԺ հերթական ընտրություններում այն ստացավ ժողովրդի վստահության քվեն։
    🔸 Ընտրությունների արդյունքներով ձեւավորված մեծամասնության նախընտրական ծրագիրը նաեւ նոր Սահմանադրության ընդունման օրակարգն է ներառում»,- նշված է ուղերձում։

  • Сегодня Армения отмечает День Конституции — Основного закона Республики, который…

    🇦🇲Сегодня Армения отмечает День Конституции — Основного закона Республики, который должен быть высшей правовой гарантией суверенитета государства, прав народа и ограничения власти законом.
    Но трудно говорить о настоящем празднике Конституции, когда сама Конституция,, неоднократно грубо и пошло нарушалась действующей властью, а Конституционный суд, призванный быть её последним защитником, фактически отказался выполнять эту миссию устав на сторону тех, кто украл у народа право выбора.
    Конституционный суд отказался защищать Конституцию и это факт.
    И ту напрашивается вывода
    Если Основной закон можно безнаказанно игнорировать, если конституционные принципы становятся предметом политической целесообразности, а не обязательной нормой для власти, то разрушается сама основа правового государства и народ , как носитель высшей власти в стране становится всего лишь “материалом” для воспроизводства власти…той власти, которая то же народ бросает в тюрьмы.
    Конституция существует не для торжественных речей раз в году.
    Она существует для того, чтобы защищать государство, народ и закон от произвола власти.
    И если институт, обязанный охранять Конституцию, не делает этого, то ответственность за подрыв доверия к конституционному строю ложится прежде всего на тех, кто должен был стоять на его защите.
    Сегодня День Конституции — Это день, когда общество вправе спросить: действует ли Конституция в Армении одинаково для всех, или она перестала быть высшим законом государства?

  • Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,Սահմանադրություն…

    Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
    Սահմանադրությունը պետք է լինի ժողովրդի՝ պետության և իշխանության տերը լինելու արտահայտությունը, դա պետք է արտահայտվի ոչ միայն տեքստով, այլև ծագումնաբանությամբ և իրականությամբ։
    2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր ժողովուրդը պետության և իշխանության տերն է, և այս փաստը վերահաստատվեց 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրություններում։
    Սա նշանակում է, որ սահմանադրական ոգին Հայաստանի Հանրապետությունում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, անսասան՝ ազատ և երջանիկ պետություն կառուցելու իր ձգտումների մեջ։
    Շնորհավորում եմ բոլորիս այս և Սահմանադրության օրվա առիթով։
    Նիկոլ Փաշինյան
  • Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սահմանադրության օրվա առթիվ…

    📌 Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձում ընդգծել է, որ Սահմանադրությունը պետք է ունենա ներքին կենսունակություն՝ արձագանքելու հասարակական հարաբերությունների զարգացմանը, պետական կառավարման կատարելագործման անհրաժեշտությանը և երկրում ու աշխարհում փոփոխվող իրողություններին։
  • Тарифные изменения, которые не повлияют ни на потребителей, ни на «Газпром»1 июл…

    Тарифные изменения, которые не повлияют ни на потребителей, ни на «Газпром»
    1 июля Комиссия по регулированию общественных услуг (КРОУ) сообщила, что в соответствии с методикой расчета регулируемых тарифов в системе газоснабжения, в рамках инициированного комиссией пересмотра тарифов и с учетом оценки всех факторов, влияющих на их формирование, были скорректированы тарифы на услуги оператора системы транспортировки, распределения и газоснабжения природного газа. При этом изменения не отразятся на расходах населения: цена на природный газ для бытовых потребителей останется прежней. В беседе с нами эксперт в области энергетической безопасности Ваге Давтян пояснил, что в газовой системе действуют три различных тарифа: «Во-первых, это тариф на транспортировку природного газа, который покрывает его перемещение по магистральным газопроводам. Во-вторых, тариф на распределение, связанный с доставкой газа конечным потребителям. И, наконец, тариф на услуги оператора системы газоснабжения. Читать по ссылке
  • Թրամփը հայտարարել է, որ Եվրոպան վերածվում է «երրորդ աշխարհի երկրի»։«Եվրոպան դաս …

    Թրամփը հայտարարել է, որ Եվրոպան վերածվում է «երրորդ աշխարհի երկրի»։
    «Եվրոպան դաս է քաղում․ հենց որ ընդունում ես երրորդ աշխարհի հանցագործներին, ինքդ ես դառնում երրորդ աշխարհի երկիր։ Դա տեղի է ունենում արագ՝ աչք թարթելու պես»,- գրել է ԱՄՆ նախագահը իր սոցիալական ցանցում։
  • 2026 թվականի հունիսի 7-ին մեր ժողովուրդը ևս մեկ անգամ ապացուցեց ինքնիշխան, ազատ …

    🔹2026 թվականի հունիսի 7-ին մեր ժողովուրդը ևս մեկ անգամ ապացուցեց ինքնիշխան, ազատ ու ժողովրդավարական պետություն ունենալու իր հստակ կամքը, նշված է Ալեն Սիմոնյանի՝ Սահմանադրության օրվան նվիրված ուղերձում
    📌«Անկախ և ինքնիշխան պետության զարգացման ճանապարհին ուժեղ պետականությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ պետական ինստիտուտները գործում են Սահմանադրության ոգուն ու տառին համահունչ, իսկ հանրային ու քաղաքական գործընթացների հիմքում դրված են օրինականությունը, փոխադարձ հարգանքը և ժողովրդավարական արժեքների նկատմամբ անշեղ հավատարմությունը»,- նշված է ուղերձում։ Ավելին՝ այստեղ։
  • Սահմանադրությունը լիարժեք ուժ է ստանում այնտեղ, որտեղ այն ընկալվում է որպես համա…

    🗣Սահմանադրությունը լիարժեք ուժ է ստանում այնտեղ, որտեղ այն ընկալվում է որպես համակեցության անբեկանելի կանոն: Այս հարցում առաջնային ու բացառիկ է պետական իշխանության մարմինների պատասխանատվությունը. ցանկացած իշխանություն լեգիտիմ է և ծառայում է իր նպատակին միայն այնքանով, որքանով անվերապահորեն ենթարկվում է Սահմանադրության էությանն ու սկզբունքներին:
    Միաժամանակ, Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ։ Այն պետք է ունենա ներքին կենսունակություն արձագանքելու հասարակական հարաբերությունների զարգացմանը, պետական կառավարման կատարելագործման անհրաժեշտությանը և մեր երկրում ու աշխարհում փոփոխվող իրողություններին։
    Այդպիսի զարգացումը երբեք չի նշանակում հրաժարում հիմնարար սկզբունքներից ու պետության հիմնադիր արժեքներից։

    Վահագն Խաչատուրյան
  • Անկախ եւ ինքնիշխան պետության զարգացման ճանապարհին ուժեղ պետականությունը հնարավոր…

    🗣Անկախ եւ ինքնիշխան պետության զարգացման ճանապարհին ուժեղ պետականությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ պետական ինստիտուտները գործում են Սահմանադրության ոգուն ու տառին համահունչ, իսկ հանրային ու քաղաքական գործընթացների հիմքում դրված են օրինականությունը, փոխադարձ հարգանքը եւ ժողովրդավարական արժեքների նկատմամբ անշեղ հավատարմությունը:
    2026 թվականի հունիսի 7-ին մեր ժողովուրդը եւս մեկ անգամ ապացուցեց ինքնիշխան, ազատ ու ժողովրդավարական պետություն ունենալու իր հստակ կամքը` օժտելով մեր քաղաքական թիմին այդ հանձնառությունն իրագործելու մանդատով:

    Ալեն Սիմոնյան