Թրամփը քննադատել է Պապ Լևոն XIV-ին Իրանի հարցով դիրքորոշման համար
Դոնալդ Թրամփը քննադատել է Հռոմի Պապ Լևոն XIV-ին՝ նրան անվանելով «թույլ՝ հանցավորության հարցերում» և «վնասակար՝ արտաքին քաղաքականության համար»։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ ինքը «չի ցանկանում Պապ, ով կարծում է, թե Իրանին կարելի է ունենալ միջուկային զենք»։
Թրամփը նաև մեղադրել է պոնտիֆիկոսին «ձախական» մոտեցումների մեջ և նշել, որ նա պետք է կենտրոնանա հոգևոր առաքելության, այլ ոչ թե քաղաքականության վրա։