⛓️🇺🇸 Ձերբակալվել է ԱՄՆ-ում ՀՀ նոր դեսպանի եղբայրը՝ թմրանյnւթով ու զենքով
Այս գիշեր Փարաքարում իսկական ամերիկյան մարտաֆիլմ է եղել. ձերբակալվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, ԱՄՆ-ում դեսպան նշանակված Նարեկ Մկրտչյանի եղբայրը` Մկրտիչը, որի գրպանում եղել է փոքր պարկերով թմրանյութ:
Այսպես, դեսպանի եղբոր մոտ պարեկները թմրանյութ են հայտնաբերել, նաև զենք։ Նա գիշերը եղել է 01 WM 808 պետհամարանիշի, Maserati Levante մակնիշի մեքենայով, որը, ի դեպ, լրիվ այլ անձի անվամբ է հաշվառված, և երբ պարեկները կանգնեցրել են տվյալ մեքենան, Նարեկ Մկրտչյանի եղբայրը ծնկին դրած պայուսակը անմիջապես տվել է կողքի նստած տղամարդուն։ Պարեկներն իջեցրել են մեքենայից Մկրտչյանի եղբորն ու սկսել խուզարկել, այդ պահին ուղևորը պայուսակը վերցրել է ու փախել՝ ընթացքում ձեռքից գցելով այն։ Պարեկները վերցրել են պայուսակն ու ներսում զենք հայտնաբերել։ Նարեկ Մկրտչյանի եղբոր գրպաններից էլ, ըստ նախնական տեղեկությունների, թմրանյութ են հայտնաբերել։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ