🔴🇦🇲Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները☄️«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի թվի աճը, որն արդեն ահագնացող չափերի է հասնում, ըստ զինվորական մեր աղբյուրի, հետեւանքն է նաեւ այն բանի, որ իշխանության թեթեւ ձեռամբ բանակից վտարվեցին Մայր Աթոռի նշանակած գնդերեցները, եւ որոշվեց հոգեւոր ծառայության ստորաբաժանումը վերակազմավորել, իսկ հոգեբանները բավականին քիչ են բանակում եւ աշխատում են ըստ կարիքի։
‼️Իհարկե, ՊՆ-ում հայտարարվում է, թե գնդերեցների ծառայության միայն բնույթն է փոխվել՝ բանակում կլինեն հոգեւոր սպասավորներ, պարզապես նրանք պետք է պայմանագիր կնքեն եւ ենթարկվեն բանակի բարոյահոգեբանական գծով վարչությանը, այլ ոչ թե Վեհափառին։
‼️Սակայն փաստն այն է, որ արդեն մի քանի ամիս է՝ բանակում գնդերեցներ չկան, զորքի հետ, ըստ մեր աղբյուրի, բարոյահոգեբանական, հոգեւոր զրույցներ չեն վարվում, ու նաեւ այս փաստով են պայմանավորված բանակում տեղի ունեցող ինքնասպանությունները, սպանությունները եւ դժբախտ պատահարները։ Վերջին բոթը երկու օր առաջ լսեցինք։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք