📌 Ադրբեջանցի զինծառայողի կողմից ծանր վիրավորում ստացած Անի Ավետիսյանի քրոջ խոսքով՝ Փաշինյանը թեթև է ներկայացնում կատարվածը:
🔻Անի Ավետիսյանի քույրը՝ Արփի Ավետիսյանը, արձագանքելով «Ինֆոքոմի» CTRL Z հաղորդման ընթացքում Փաշինյանի պնդմանը, թե ադրբեջանցին դիվերսանտ չէ, այլ մոլորված զինվոր, նշում է. «Եթե մոլորված էր, չէր ուզում վնաս տալ, թող գնար հանձնվեր, ոչ թե ընտանիք դներ կոտորեր»:
🔻Հակադարձելով Փաշինյանի այն պնդմանը, թե ադրբեջանցու «ավտոմատի պահունակը ամբողջական էր», Արփի Ավետիսյանը նշում է. «Ամբողջական չի եղել, մի հատ փամփուշտ կրակել է, չի դիպել, 2-րդն ուզեցել է երեխու վրա կրակի, Անին զենքը փորձել է իջեցնի, էդ ժամանակ իր մատները, ոտքը վնասել է»:
🔻Արփի Ավետիսյանի խոսքով, եթե ադրբեջանցին այդքան խաղաղասեր էր, երեխաներին ինչո՞ւ էր պատանդ վերցնում. «Եթե երեխաներին ազատ թողներ, չէր սպասի ծնողները գային, հասնեին, ինքը արդեն գնացած կլիներ»: |azatutyun.am|
‼️ Փաշինյանը «Ինֆոքոմի» CTRL Z հաղորդմանն անդրադարձել է ադրբեջանցի զինվորի՝ ՀՀ սահմանն ապօրինի հատելու դեպքին: 🔻 Նա նշել է՝ մինչև ադրբեջանցի զինվորին հայտնաբերելը չի եղել ապացույց կամ որևէ վստահություն, որ նա ՀՀ տարածք է անցել. «Առանց որևէ փաստի, որ զինվորը…