Հայաստանի ժողովրդագրության մտահոգիչ վիճակը. ❓ ինչ լուծում են առաջարկում քաղաքական ուժերը Առաջիկա ուսումնական տարում
մարզերում 229 դպրոց է փակվելու։ Հայաստանի բոլոր մարզերը ներառված են ցանկում, առաջին եռյակում Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերն են։ Առաջին երկու մարզերում փակվելու է 48-ական դպրոց, Լոռիում՝ 47 դպրոց, մյուս մարզերում՝ ավելի քիչ։ Գյուղացիները դպրոցների լուծարումը համարում են գյուղի լուծարում։
2015-2022թթ․ ընթացքում Հայաստանի մշտական բնակչությունը կրճատվել է մոտ 49 հազար մարդով կամ 1․6 %-ով։ Եթե Երևանում բնակչության թվաքանակը նույն ընթացքում աճել է մոտ 21 հազար մարդով (2 %), ապա բոլոր մարզերում այն կրճատվել է։ Ամենամեծ կրճատումը տեղի է ունեցել Վայոց Ձորի մարզում՝ 7․4 %, Լոռիում՝ 7․1 %, Շիրակում՝ 6․5 %։
❓Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող 18 կուսակցություններն ու ընտրական դաշինքները
որքանո՞վ են կարևորում ժողովրդագրության հարցը, ի՞նչ առաջարկներ ունեն Հայաստանի ժողովրդագրական վիճակը բարելավելու, արտագաղթը կասեցնելու և հանրապետությունում տարածքային համաչափություն ապահովելու համար։🔗Ամբողջական հոդվածը՝
ԱՅՍՏԵՂ
Հայաստանի ժողովրդագրության մտահոգիչ վիճակը. ինչ լուծում են առաջարկում քաղաքական ուժերը
18 կուսակցություններն ու ընտրական դաշինքները որքանո՞վ են կարևորում ժողովրդագրության հարցը, ի՞նչ առաջարկներ ունեն Հայաստանի…