Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ վերջնական համաձայնությունը դեռևս ձեռք չի բերվել, իսկ դրա վերջնականացման դեպքում հանրությանը կներկայացվեն բոլոր դրույթները։ Նա նաև հայտնել է, որ համաձայնագիրը բաղկացած է երկու փուլից, և միջուկային հարցը տեղափոխվել է երկրորդ փուլ։
Իրանի ԱԳ նախարարը հավելել է, որ Թեհրանը չի թողնի միայնակ Լիբանանի «Հեզբոլլահին», և պատերազմի դադարեցումը համաձայնագրով նաև նշանակում է Իսրայելի դուրսբերումը Հարավային Լիբանանի օկուպացված տարածքներից։