ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Հանդիսավոր արարողության շրջանակում նախագահ Խաչատուրյանը ստորագրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացմամբ՝ Նիկոլ Փաշինյանին Հանրապետության վարչապետ նշանակելու մասին հրամանագիր։
📌 Սևանա լճի մասնավոր լողափերից մեկում քաղաքացի է ջրահեղձ եղել։ ▪️ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է, որ ափից մոտ 10 մ հեռավորության վրա և մոտ 1,8 մ խորությունից դուրս են բերել քաղաքացու դին։
🔹Հայաստանի Օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը և բոլոր սոցիալական ցանցերը չեն թարմացվել ուղիղ մեկ ամիս՝ 2026 թվականի հուլիսի 3-ից
📌ՀՀ Օլիմպիական կոմիտեն փակ է, և նրա գործունեությունը կասեցված է ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունից հետո։ Մինչև 2026 թվականի Երիտասարդական Օլիմպիական խաղերի մեկնարկը մնացել է երկու ամսից մի փոքր ավելի։
🚨 Օգոստոսի 2-ին Սևանա լճի մասնավոր լողափերից մեկում քաղաքացի է ջրահեղձ եղել։ 🔻 Փրկարարներն ափից մոտ 10 մ հեռավորության վրա և մոտ 1,8 մ խորությունից դուրս են բերել քաղաքացու դին։ [ՆԳՆ փրկարար ծառայություն]
🎙️«Ես պատերազմ եմ անցել, ինձ հետ հարգանքով խոսեք»․ Շիրազ Մանուկյան Պատգամավորը կտրուկ արձագանքեց իր քաղաքական անցյալին վերաբերող հարցին, իսկ հետո կոչ արեց Ռուբեն Ռուբինյանին հրապարակային խոսել իր կրթության և հետազոտական գործունեության մասին։ aravot.am | @aravot
🏛️Դավիթ Ղազինյան․ Մեր գլխավոր օրակարգը իշխանափոխությունն է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորի խոսքով՝ ընդդիմությունը պատրաստ է մասնակցել միայն այն քննարկումներին, որոնք, իրենց գնահատմամբ, բխում են ՀՀ-ի և ժողովրդի շահերից։ Նա նաև նշեց, որ խմբակցությունն արդեն ունի պատրաստ օրենսդրական նախաձեռնություններ, իսկ Սամվել Կարապետյանի բարեգործությունն արգելելու հնարավոր նախաձեռնությունն անվանեց անընդունելի։ aravot.am | @aravot