Սիրելի՛ ընկերներ,
ինչպես խոստացել էի՝ այս ձևաչափով պարբերաբար կներկայացնեմ մեր մեծ թիմի ընթացիկ գործունեությունն ու նախաձեռնությունները։ Նպատակն է՝ առավել թափանցիկ ու համակարգված ներկայացնել կատարված աշխատանքն ու այն ուղղությունները, որոնց վրա կենտրոնացած ենք այս փուլում։
1️⃣ «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Ուսանողության միջազգային տոնին ընդառաջ հայտարարված մրցույթը սպասվածից ավելի մեծ արձագանք գտավ․ ստացել ու շարունակում ենք ստանալ հարյուրավոր հայտեր ու առաջարկներ՝ Հայաստանի տարբեր մարզերից, քաղաքամայր Երևանից և արտերկրում բնակվող հայ երիտասարդներից։ Դրանք վերաբերում են երիտասարդության առջև կանգնած ամենակարևոր հարցերին՝ կրթություն, զբաղվածություն, հայրենադարձություն, առողջ ապրելակերպ։ Այս պահին ձևավորվել է ծանրակշիռ և պրոֆեսիոնալ հանձնախումբ, որը նոյեմբերի 16-ից հետո կսկսի լավագույն առաջարկների ընտրությունը։ Քանի որ սա «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագիր է, 100 տոկոսով երաշխավորված է հայտերի ուսումնասիրման գործընթացի արդարությունը։ Ընթացքի մասին կտրամադրեմ հավելյալ տեղեկատվություն:
2️⃣ Թմրամոլության դեմ պայքարը
Այս թեման մեր օրերի ամենացավալի ու վտանգավոր մարտահրավերներից է։ Ցավոք, ոչ ոք դրանից ապահովագրված չէ։ Ուրախությամբ կարող եմ նշել, որ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո մարզաշխարհի բազմաթիվ անվանի ներկայացուցիչներ պատրաստակամություն են հայտնել միավորել ուժերը՝ պայքարելու այս չարիքի դեմ։ Գագիկ Ծառուկյանի համար այս աղետի դեմ պայքարը բացարձակ առաջնահերթությունների շարքում է, որտեղ չկա որևէ կոմպրոմիս։ Մեր միջավայրը, մեր տներն ու մեր քաղաքները օր առաջ թմրամիջոցների տարածումից մաքրելու գործընթացը պետք է յուրաքանչյուրիս ու բոլորիս գործը լինի։ Մենք կանգնած ենք առողջ սերունդ ձևավորելու պատասխանատվության առաջ և այս պայքարում յուրաքանչյուրիս դերակատարումը վճռորոշ է։
3️⃣ Նոր նախաձեռնություն՝ վիրավորում ստացած զինծառայողների համար
Գագիկ Ծառուկյանի որոշմամբ՝ ՀԱՕԿ նախագահի օգնական նշանակված, 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Էրիկ Եղյանի առաջին ծրագիրն արդեն ընթացքի մեջ է։ Մարտական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած մի խումբ երիտասարդներ արդեն սկսել են անվճար մարզվել «Օլիմպավան»-ում։ Այս նախաձեռնությունն ապացուցում է՝ ուժը, կամքը և հավատը սահմաններ չունեն։
Իվետա Տոնոյան