Սամվել Կարապետյանը շուտով կխոսի` առանց AI-ի. «Ուժեղ Հայաստանը» անակնկալ է պատրաստել
Այսօր Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե ինչու չի խոսում Սամվել Կարապետյանը, եթե քննիչը թույլ է տվել, ասաց, որ քննիչը սահմանափակումներով է թույլ տվել «խոսել»:
Ըստ Վարդևանյանի` քննիչը Սամվել Կարապետյանին թույլ է տվել ոչ թե ուղիղ եթեր մտնել, այլ ընդամենը ուղերձ հղել, այն էլ` ընդամենը մեկ անգամ: Իրենք էլ բողոքարկել են դա, որ գոնե ուղերձների քանակական սահմանափակումը վերացվի, սակայն մինչ այս պահը դեռ չի վերացվել:
MakaryanNews-ի տեղեկություններով` Սամվել Կարապետյանի թիմը որոշել է անակնկալ մատուցել ապրիլի 11-ին կայանալիք մեծ հանրահավաքի ժամանակ: Անակնկալը լինելու է այն, որ այդ օրը Ազատության հրապարակում կխոսի նաև Սամվել Կարապետյանը` այս անգամ առանց արհեստական բանականության, այսինքն` էկրանին կհեռարձակվի հենց իր իրական տեսքով ու ձայնով ուղերձը: Քանի որ քննիչը թույլ է տվել, որ Սամվել Կարապետյանն ընդամենը մեկ ուղերձով հանդես գա, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը որոշել է այդ մեկ հնարավորությունն օգտագործել հենց այդ օրը` ապրիլի 11-ին կայանալիք հանրահավաքի ժամանակ: