Ի գիտություն`ինձ սպառնացողների և նրանց հետևողների
Ինչպես և սպասելի էր, այսօրվա ճեպազրույցից հետո Նիկոլ Փաշինյանի ֆանատները, զոմբիներն ու աջակիցները հարձակվել են ինձ վրա, սպառնալիքներ ու վիրավորանքներ են հնչեցնում իմ հասցեին:
Բացի այդ, մեր թաղամասից, մասնավորապես` իմ կառուցած ավտոտնակին հարակից շենքից ինչ-որ մարդիկ գարաժս են նկարել ու սպառնում են ինձ, թե շուտով գալու են հետևիցս: Երևի էդ գարաժս մնացել է ոմանց կոկորդին ու ոչ մի կերպ չեն կարողանում մարսել, որ բազմաթիվ ավտոտնակների կողքին վարկով, պարտքով ու չարչարանքով հենց Վահեն է էդտեղ ավտոտնակ կառուցել, այլ ոչ` իրենցից մեկը: Ինչևէ, բոլոր այդ գրառումների, սպառնալիքների սքրիններն ունեմ, սա` ի գիտություն բոլորին:
Բախտներդ փորձեք ու որոշեք հանկարծ իմ դեմ ինչ-որ բաներ անել… ձեզ պես փողոցի խուժանների դեմ ես դեռ նախկինների թվերից եմ պայքարում, էն նախկինների, որոնց համար դուք ժամանակին քամակներդ աջ ու ձախ էիք քսմսում, որ ծառայություն մատուցեիք և երկու կոպեք թուլափայ ստանայիք: Հիմա նույնը ՔՊ-ի համար եք անում: Իմ պայքարը արժեքների համար է, իսկ դուք` ձեր նման փողոցային բաշուբոզուկները, որ կարող են համացանցում սպառնալ ու անհետանալ, իմ պատկերացրած արժեհամակարգից դուրս եք:
Հանգիստ նստեք տեղներդ ու հանկարծ չփորձեք անցնել ձեր չափերը, ես ձեր ատամի բանը չեմ` կմնամ կոկորդներիդ: Ես դեռ լուռ և համբերատար հետևում եմ ձեր «զորաշարժերին»: Առայժմ այսքանը…