ԱՄՆ-ում նախագահ Դոնալդ Թրամփի դիմանկարով սահմանափակ քանակով անձնագրեր կթողարկվեն՝ Անկախության հռչակագրի 250-ամյակի տոնակատարությունների շրջանակում:
Սպիտակ տնից BBC-ին հաստատել են, որ նոր դիզայնով անձնագրերը հասանելի կլինեն ԱՄՆ «յուրաքանչյուր քաղաքացու» համար, որը կդիմի անձնագիր ստանալու համար: Ընդ որում, այս անձնագրերը հասանելի կլինեն միայն Վաշինգտոնի անձնագրային գործակալությունում։
Հանրային արձագանքը միանշանակ չէ այս նախաձեռնությանը: Կողմնակիցները համարում են, որ սա լավ առիթ է հոբելյանն այս կերպ նշելու համար: Մինչդեռ քննադատներն այն համարում են քաղաքականացված, աննախադեպ և նույնիսկ ավտորիտար բրենդինգ։ ԱՄՆ անձնագրերում պատմականորեն չի եղել գործող նախագահի կամ որևէ մեկի դիմանկար՝ քաղաքական չեզոքություն պահպանելու համար: