«Սահմանադրական դատարանը կարող է կայացնել տարբեր որոշումներ՝ մասնակի որոշումից մինչև ընդհանուր անվավերությանորոշում, սակայն ակնկալիք չունեմ, որ ներկայիս կազմով այն կկայացնի անկողմնակալ որոշում»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Էլինար Վարդանյանն է։
«Ինձ շատ հաճախ հարցնում են՝ ունե՞մ ակնկալիք, որ Սահմանադրական դատարանն իսկապես կկայացնի այնպիսի որոշում, որը կբխի հենց իրավունքի և օրենքի պահանջներից։ Ես այդ հարցում այնքան էլ միամիտ չեմ, որ հավատամ, թե Սահմանադրական դատարանը, որը կազմավորվել է այս իշխանության կողմից, ընդ որում՝ բազմաթիվ խախտումներով, այս պարագայում կկայացնի անկողմնակալ և արդարացի որոշում։ Հետևաբար, իմ սպասելիքները, անկեղծ ասած, երևի թե չեն համընկնի շատերի ակնկալիքների հետ»։
🎦զրույցն ամբողջությամբ