ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուկրաինական հակամարտության կարգավորման հետագա քայլերը քննարկելու համար հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զանգահարելու մտադրության մասին
«Մեզ հարց տվեք Պուտինի համար, քանի որ ես այսօր նրա հետ եմ խոսելու։ Նա ցանկանում է վերջ դնել հակամարտությանը»,- Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Դոնալդ Թրամփը։
Թրամփը նաև նշել է, որ հաճախ է շփվում Պուտինի հետ։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Ռուսաստանի առաջնորդը ցանկանում է վերջ դնել հակամարտությանը, և դա լիովին իրագործելի է ստեղծված իրավիճակում։