Вице-премьер РФ Алексей Оверчук
Blog
-
Հայաստանը շատ է մոտեցել այն կետին, երբ Ռուսաստանը ստիպված կլինի վերակառուցել իր …
Հայաստանը շատ է մոտեցել այն կետին, երբ Ռուսաստանը ստիպված կլինի վերակառուցել իր տնտեսական հարաբերությունները նրա հետ:
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ -
2023 թվականի ամռանը մենք Ադրբեջանի հետ համաձայնության եկանք ինքնիշխանության, իրա…
2023 թվականի ամռանը մենք Ադրբեջանի հետ համաձայնության եկանք ինքնիշխանության, իրավասության և փոխադարձության վերաբերյալ հիմնարար համաձայնագրի շուրջ, որը պնդում էր Հայաստանի ղեկավարությունը, բայց դա անելուց հետո հայերը դադարեցրին մեզ հետ շփումը ապաշրջափակման գործընթացի հարցով:
Հետագայում մենք նմանատիպ ձևակերպումներ կարդացինք Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթում: Եվ ինչի՞ հանգեցրեց սա: Իրականում, մեր երկրի հետ համագործակցությունը դադարեցնելու որոշման պատճառով, Հայաստանը բախվեց նոր, շատ լուրջ սպառնալիքների, որոնց նախկինում չէր բախվել:
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ«Թրամփի ուղի» նախագծի իրականացման համաձայնագրի ստորագրումը խախտել է Հարավային Կովկասի տարածաշրջանային հավասարակշռությունը։ -
«Թրամփի ուղի» նախագծի իրականացման համաձայնագրի ստորագրումը խախտել է Հարավային Կո…
«Թրամփի ուղի» նախագծի իրականացման համաձայնագրի ստորագրումը խախտել է Հարավային Կովկասի տարածաշրջանային հավասարակշռությունը։
Ալեքսեյ Օվերչուկ -
Ավագ հինգշաբթին հիշատակն է առաքյալների հետ Հիսուսի անցկացրած Վերջին ընթրիքի, որի…
Ավագ հինգշաբթին հիշատակն է առաքյալների հետ Հիսուսի անցկացրած Վերջին ընթրիքի, որի ժամանակ Տերը հացն ու գինին օրհնելով՝ հաստատեց Հաղորդության խորհուրդը՝ ասելով. «Առե՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը», «Խմեցե՛ք դրանից բոլորդ, որովհետև այդ է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողության համար»:
Ավագ հինգշաբթին Մեծ պահքի այն եզակի օրերից է, երբ խորանի վարագույրը բացվում է, մատուցվում է բաց Պատարագ և հաղորդություն է տրվում:
Արագածոտնի թեմ -
Մոսկվայի հայերը Փաշինյանին դիմավորել են «Մենք Էջմիածնի հետ ենք» ակցիայով. «Փաստ»…
Մոսկվայի հայերը Փաշինյանին դիմավորել են «Մենք Էջմիածնի հետ ենք» ակցիայով. «Փաստ»
📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ -
«Այսօր կարող եմ ասել, որ մենք ճիշտ ուղու վրա ենք՝ շուտով իրականացնելու Ամերիկայի…
📢«Այսօր կարող եմ ասել, որ մենք ճիշտ ուղու վրա ենք՝ շուտով իրականացնելու Ամերիկայի բոլոր ռազմական նպատակները [Իրանում] ․․․ Մենք նրանց չափազանց ուժեղ հարվածներ ենք հասցնելու հաջորդ երկու-երեք շաբաթվա ընթացքում։ Մենք նրանց հետ ենք շպրտելու քարի դար, որտեղ նրանց տեղն է»,- ասել է Դոնալդ Թրամփն իր երեկոյան ուղերձում (Երևանի ժմնկով՝ 5:00)։
📍Նա հայտարարել է Իրանի պատերազմի մոտալուտ դադարեցման մասին։ Ասում է՝ իրենց հիմնական նպատակին արդեն գրեթե հասել են, և ինքը զոհվածների հարազատներին խոստացել է շուտով ավարտել գործողությունը։
📍Թրամփը խոստացել է հարվածել Իրանի էներգետիկ և նավթային ենթակառուցվածքներին, եթե առաջիկա օրերին Իրանը համաձայնության չգա ԱՄՆ-ի հետ (այս ուղերձում որևէ բան չի ասել բանակցությունների մասին)։
📍Հորմուզի նեղուցի փակ լինելուց տուժող պետություններին էլ Թրամփը կոչ է արել գնալ ու բացել նեղուցը, քանի որ նրանք ԱՄՆ-ին չեն աջակցել, իսկ ԱՄՆ-ին նեղուցի փակ լինելը չի խանգարում։
📌Մի քանի թեզ ԱՄՆ նախագահի ուղերձից, ոչ բառացի։ Մի մասը նախկինում ասածի կրկնություն է։
1. «Մենք ոչնչացրել ենք Իրանի նավատորմը, ղեկավարությանը, և խիստ կրճատել ենք հրթիռային արձակման կայանները, զենքի արտադրության հնարավորությունները։
2. Եթե ես ժամանակին չսպանեի Ղասեմ Սոլեյմանիին, մենք հնարավոր է պատերազմի այլ վիճակում լինեինք հիմա։ Եվ եթե վերջ չտայի միջուկային գործարքին, Իրանը կհասներ միջուկային զենք ունենալուն։
3. Իրանը մասնակցել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Համասի՝ Իսրայելի վրա հարձակմանը։
4. Իրանի իշխանությունները հունվարի ցույցերին 45 հազար ցուցարար են սպանել (այս թիվը գնալով մեծացնում են, նախկինում 20 հազար, հետո՝ 30 հազար էին ասում)։
5. Իրանի իշխանությունները փորձում էին միջուկային զենք ստանալ։ Հունիսին մենք թիրախավորեցինք նրանց միջուկային օբյեկտները։ Բայց նրանք այլ տեղերում վերսկսեցին միջուկային զենքի պատրաստման աշխատանքները։
6. Իրանի իշխանությունները արագորեն մեծացնում էին իրենց հրթիռային սպառազինությունը, և շուտով կարողանալու էին թիրախավորել ԱՄՆ տարածքը (չափազանցնում է, Իրանի ամենահեռահար հրթիռները 4000 կմ հեռահարություն ունեն)։
7. Մեր նպատակները հստակ էին՝ ոչնչացնել Իրանի կարողությունը իր տարածքից դուրս ռազմական գործողություններ ձեռնարկելու և միջուկային զենք ունենալու հարցում, և այդ նպատակին արդեն գրեթե հասել ենք։
8. Այն պետությունները, որոնք Հորմուզի նեղուցի միջոցով են նավթ ստանում, պետք է ստանձնեն առաջնորդությունը և բացեն Հորմուզի նեղուցը։ Դրանք այն երկրներն են, որոնք որոշեցին չմասնակցել Իրանի գլխատման գործողությանը, և մենք դա արեցինք միայնակ։
9. Երբ հակամարտությունը ավարտվի, Հորմուզի նեղուցն ինքնաբերաբար կբացվի։ Եվ այդ պետությունները պետք է գնան ու վերցնեն, պաշտպանեն այդ նեղուցը։ Մենք արել ենք ամենադժվարը, և իրենք կարող են վերականգնել նավթի հոսքը։
10․ Քիչ է մնացել մեր ռազմական նպատակներին հասնելուն։ Եվս 2-3 շաբաթ հարվածներ կհասցնենք։
11. Մենք երբեք չենք ասել, որ ռեժիմի փոփոխությունը մեր նպատակն է։ Բայց ռեժիմը փոխվել է, որովհետև նախկին ռեժիմի գրեթե բոլոր ներկայացուցիչները սպանված են։ Նոր ղեկավարությունն ավելի քիչ ռադիկալ է։
12. Եթե մոտ ժամանակներս պայմանավորվածության չհասանք, մենք խփելու ենք Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին ու նավթի ենթակառուցվածքներին։ Նրանց նավթի ենթակառուցվածքը ամենահեշտ թիրախներից է, բայց մենք դրան չենք խփել, որ Իրանին չզրկենք վերականգնվելու հնարավորությունից։
13. Իրանի ՀՕՊ կարողությունները և ռադարները ոչնչացված են։ Իրանի միջուկային կարողություններին այնպիսի հարվածներ ենք հասցրել, որ ամիսներ կպահանջվի վերականգնման համար։ Եվ մենք մեր արբանյակներով հետևելու ենք դրան։
14. 32 օրում մենք ոչնչացրինք Իրանի ռազմական կարողությունը, և այն այլևս չի կարող սպառնալ ԱՄՆ-ին և աշխարհին»։ (Համեմատում էր ԱՄՆ-ի՝ նախկինում ունեցած երկարատև պատերազմների հետ)։
@IRI2day -
Ձեզ համար առանձնացրել ենք մամուլում այսօր հրապարակված մի քանի ուշագրավ լուր1 ընտ…
🔹Ձեզ համար առանձնացրել ենք մամուլում այսօր հրապարակված մի քանի ուշագրավ լուր👇
📌1 ընտանիքից 3 հոգով ՊԵԿ-ում են աշխատում. ունեցվածքի հետքերով. «Ժողովուրդ»
📌Կառավարությունը հոգեբուժական զննում է պատվիրել․ «Հրապարակ»
📌Որքա՞ն կլինեն «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պատվովճարների նոր չափերը. «Փաստ»
📌Եթե դու հրաժարվում ես քո ճշմարտությունից, ապա ուրիշն իր կեղծիքը կձևակերպի որպես «ճշմարտություն». «Փաստ» -
ՌԴ բոլոր հարևանները, նույնիսկ՝ ԵՄ անդամներ, հետաքրքրված են ռուսական երկաթուղային…
ՌԴ բոլոր հարևանները, նույնիսկ՝ ԵՄ անդամներ, հետաքրքրված են ռուսական երկաթուղային ցանցից օգտվելով և «Ռուսական երկաթուղիների» հետ համագործակցելով, և միայն Հայաստանի ղեկավարությունն է կասկածի տակ դնում համագործակցության շարունակականությունը։ Հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Հայաստանում Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիան երրորդ կողմին վաճառելու օբյեկտիվ պատճառներ չկան, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Ռուսաստանի փոխվարչապետը մեջբերել է ՀԷՑ-ի հետ կապված միջադեպը՝ հավելելով, որ Ռուսաստանում «ընդունված է դատել ոչ թե խոսքերով, այլ գործերով»։ Իսկ գործողությունները, ըստ Օվերչուկի, ցույց են տալիս, որ նախ խլվել է մասնավոր էլեկտրաէներգետիկ ընկերության սեփականության իրավունքը, իսկ հիմա բարձրացվում է երկաթուղու կոնցեսիայի հարցը։ -
Оверчук: Армения свернула сотрудничество с РФ по транспортному разблокированию и…
‼️ Оверчук: Армения свернула сотрудничество с РФ по транспортному разблокированию и столкнулась с угрозами
Армения свернула сотрудничество с Россией по транспортному разблокированию и в результате столкнулась с новыми серьезными угрозами. Об этом заявил в интервью ТАСС вице-премьер РФ Алексей Оверчук.
«Летом 2023 года согласовали с Азербайджаном принципиальную формулировку о суверенитете, юрисдикции и взаимности, на которой настаивало руководство Армении, но после того, как это было сделано, армяне свернули с нами контакты по треку разблокирования, — отметил он. — Мы потом прочитали похожие формулировки в документе, подписанном в Вашингтоне 8 августа 2025 года. А к чему это привело? В реальности, из-за своего решения прекратить сотрудничество с нашей страной Армения получила новые очень серьезные угрозы, которых раньше у нее не было».