Հատուկ ընդդիմադիր-քոչարյանական զոմբի-դառմայեդների համար, որոնք ասում են, թե ընդդիմությանը, այս դեպքում՝ դրա xzor առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին քննադատելով ջուր ենք լցնում Նիկոլ Փաշինյանի ջրաղացին
Ուրեմն Քոչարյանի հետ աֆիլացվող, Քոչարյանի կողմից ֆինանսավորվող որոշ հայտնի լրատվամիջոցները «օբյեկտիվությունից» դրդված՝ հերիք չի տարածել են էսօր Նիկոլ Փաշինյանի տված ճեպազրույցում Քոչարյանին ուղղված քննադատական կտորը, մի բան էլ վերնագիր են դրել հենց էն մասը, որտեղ Փաշինյանը հեգնում ու զրոյացնում է Քոչարյանին՝ որպես պոլիտիկ։ Ու սա այն դեպքում, երբ նույնիսկ ես Քոչարյանի դեմ Նիկոլի ասածներից որևէ բան չեմ տարածել իմ էջերում:
Էլ չեմ ասում, որ էդ նույն լրատվամիջոցն ու այլ թունդ ընդդիմադիր լրատվամիջոցներ իրենց թունդ ընդդիմադիր դիրքերից ամեն Աստծու օր տարածում են Նիկոլ Փաշինյանի սրտիկները, լայվերն ու ընդդիմության, եկեղեցու և մեր ազգային արժեքների դեմ տարատեսակ էշությունները, հոխորտանքներն ու դավաճանական մտքերը։
Ու էսքանից հետո դեռ ինձ ու իմ նմաններին են ակնարկում, թե Նիկոլ ենք պահում Քոչարյանին կամ ընդդիմությանը քննադատելով։ Տո դուք մի հատ ձեր կողմից ֆինանսավորվող մամուլի վիճակը նայեք՝ ոնց որ Նիկոլի անձնական փիառշիկները լինեն, տպավորություն է, թե ՔՊ-ի կամ անձամբ Նիկոլի հետ գովազդային պայմանագիր են կնքել ու ինչպես մեր փեսա Միշիկը, մյուսները ևս ֆինանսավորվում են Նիկոլ Փաշինյանից ու երևի նաև Աննա Հակոբյանի հիմնադրամից, հետո նոր մյուսներին Նիկոլ պահելու մեջ մեղադրեք: Ութ տարի ամեն օր ձեր քայլերով Նիկոլին պահում, փայփայում և հզորացնում եք, մի բան էլ մե՞նք ենք մեղավոր:
Էթիկայից ելնելով՝ լրատվամիջոցի անուններ չեմ հրապարակում, պարզապես հետևեք լրահոսին ու ինքներդ կհասկանաք` ով ում ջրաղացը ոնց է ջրում: