Դիվանագետի օրը ՀՀ բյուջեի վրա մոտ 9.5 մլն դրամ է նստել
«Հրապարակ»-ը գրել է, որ միջոցառման կազմակերպման համար ծախսվել է 4 մլն 867 հազար 720 դրամ։ ԱԳՆ-ն առանց մրցույթի պայմանագիր է կնքել «Անի Մանուկյան Միսակի» ԱՁ-ի հետ։
Հատկանշական է, որ ընկերությունը պետական գրանցում է ստացել 1 տարի առաջ՝ 2025թ. մարտի 13-ին, եւ սա պետական ապարատի հետ կնքված առաջին խոշոր պայմանագիրն է։ Ըստ պայմանագրի՝ ընկերությունն ապահովել է միջոցառման մեծ պաստառները, բեմահարթակը, երգչախումբը, ինչպես նաեւ՝ ձայնային եւ հնչյունային համակարգերը։
Միջոցառումն անցկացվել է Grand Hotel-ում, որից հետո տեղի է ունեցել երեկոյան խնջույք։ Հյուրասիրությունը կազմակերպվել է 260 անձի համար, եւ վճարվել է 4 մլն 576 հազար դրամ։