📣 Նիկոլ Փաշինյանն իշխանափոխությունից հետո պետք է դատվի պետական դավաճանության հոդվածով։ Ինքը շատ լավ գիտի այդ մասին, և դա է պատճառը, որ հիմա այսպիսի գործողություններ է իրականացնում։ Այս մասին հրատապ ասուլիսում ասաց ԲՀԿ պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։
🗣 «Փաշինյանը պետք է նաև հետագայում պատասխանի, թե ինչ է արել այն 8 միլիարդ դոլարի հետ, որը պետական պարտքի ավելացման չափն է, թե ինչպես ստացվեց, որ ինքն ու իր շրջապատը դարձան դոլարային միլիոնատերեր, որոշ դեպքերում՝ միլիարդատերեր, որովհետև նրա շրջապատի բիզնեսմեններից մեկի տարեկան մաքուր շահույթը 1,5 միլիարդ դոլար է։
🔸 Փաշինյանը պետք է պատասխանի, թե ինչու, այսպես կոչված, սահմանազատման և սահմանագծման աշխատանքների շրջանակներում Հայաստանը միակողմանի զիջումների գնաց Տավուշի մարզում»,- նշել է Թևանյանը։ |pastinfo.am|
📣 Պատկերացնո՞ւմ եք Թուրքիայի ու Ադրբեջանի շահերին ծառայող և պետական դավաճանությամբ Արցախը հանձնած, Հայաստանի տարածքները հանձնած Նիկոլ Փաշինյանը ինձ մեղադրում է պետական դավաճանության մեջ, ասել է Անդրանիկ Թևանյանը։ 🗣 «Ուրեմն Նիկոլ Փաշինյան ուշադիր լսի, դու…