📣ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Պարոն Ղազարյանը սփխեչի ուլ չի, որ բերենք ստեղ մորթենք»․ Ռուբինյանը
https://armlur.am/1583560/
https://armlur.am/1583560/
🔁💬Փաշինյանը թող նվագի Ալեն Սիմոնյանի հարսանիքին
Օգոստոսի 21-22-ին Սեւանա լճի ափին տեղի կունենա «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը։ Մրցույթի բյուջեն 178 մլն 954 հազար դրամ է, որը նախատեսված է միջոցառման կազմակերպման եւ մրցութային ֆոնդի համար։ Մրցույթի գլխավոր մրցանակը 4 մլն դրամ է, առաջին մրցանակ՝ 3 մլն դրամ, երկրորդ մրցանակ՝ 2 մլն, երրորդ՝ 1 մլն դրամ։
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 13-35 տարեկան երաժիշտները։ Մենք տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի «Վարչաբենդ» խումբը` որպես մասնակից, մրցույթին չի մասնակցելու։ Թեպետ խմբի՝ տարիքային շեմին չհամապատասխանող միակ անդամը Փաշինյանն է, եւ եթե խմբի չմասնակցելը պայմանավորված է այդ հանգամանքով, խնդիրը լուծելի էր՝ խումբը կարող էր մասնակցել առանց նրա, հատկապես երբ այն նոր կազմավորված խումբ է եւ իր մասնակցությամբ կխրախուսեր մյուս մասնակիցներին։
Արդյոք Փաշինյանն իր անվամբ մրցույթին անլո՞ւրջ է վերաբերվում, թե՞ իր խումբը մրցակցությունից վեր է համարում, դժվար է ասել։ Հավելենք նաեւ, որ նախընտրական շրջանում ակտիվ հանդես եկող «Վարչաբենդը» ընտրություններից հետո երեկ առաջին անգամ փորձ է արել։ Տեղեկացանք, որ խումբը թեև որպես մրցութային համար չի մասնակցելու միջոցառմանը, սակայն միջոցառման շրջանակներում հանդես են գալու երաժշտական համարով։
Բամբասանքն ինքն իրեն չի պատմի. Բաժանորդագրվե՛ք
«Մտածում եմ, որ Ազգային ժողովում պետք է ստեղծենք բիզնեսի խնդիրներին արձագանքման խումբ։ Իհարկե, այստեղ կարողությունների խնդիր կա, բայց կարծում եմ՝ դա լուծելի հարց է։ Մարդու իրավունքների պաշտպանի հետ այս հարցը քննարկելու ենք և կարող ենք շատ արդյունավետ համագործակցել»,- ասաց Թունյանը։
Նա կարևորեց նաև խորհրդարանի վերլուծական կարողությունների ընդլայնումը՝ առաջարկելով ԱԺ բյուջեի շրջանակում ստեղծել առանձին ֆոնդ, որի միջոցները կարող են արտապատվիրակմամբ ուղղվել տնտեսական հետազոտությունների իրականացմանը։
«Խորհրդարանական երկրում խորհրդարանը պետք է շատ ավելի մեծ ռեսուրսներ ունենա։ Գաղափարներից մեկն այն է, որ Ազգային ժողովն իր ամենամյա հաստատված բյուջեից բացի, ունենա որոշակի ֆոնդ, որը կարող է ուղղվել տնտեսական բնույթի հետազոտությունների անցկացմանը»,- նշեց թեկնածուն։
Թունյանն իր առաջնահերթությունների թվում ընդգծեց նաև գործարար միությունների և բուհական համայնքի հետ համագործակցության ակտիվացումը, արդեն ընդունված օրենքների արդյունավետության հետօրենսդրական մշտադիտարկումը և ընդունվող փոփոխությունների վերաբերյալ հանրության պատշաճ իրազեկումը։
Նրա խոսքով՝ հաճախ քաղաքացիները խորհրդարանում ընդունված փոփոխությունների մասին տեղեկանում են միայն այն ժամանակ, երբ դրանք արդեն ուժի մեջ են մտնում և անմիջականորեն ազդում իրենց կյանքի կամ ֆինանսական վիճակի վրա։