Blog

  • ВТБ (Армения) отмечает рост спроса на продукты агрокредитованияПо итогам первого…

    ВТБ (Армения) отмечает рост спроса на продукты агрокредитования
    По итогам первого полугодия 2026 года объем выдач по кредитному продукту «Быстрый», предназначенному для клиентов в сфере сельского хозяйства, увеличился на 27% по сравнению с аналогичным периодом прошлого года.
    Кредитные средства могут быть направлены на пополнение основных и оборотных средств, покрытие текущих расходов, а также на выкуп действующих агрокредитов с предоставлением дополнительного лимита в размере до 30% от суммы рефинансируемого кредита.
    Подписывайтесь на @arkanewsagency

  • Սահմանադրական դատարանում մեկնարկել է ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող …

    ⚖️🗳 Սահմանադրական դատարանում մեկնարկել է ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական յոթ ուժերի դիմումների քննությունը:
    📣 Քննությանը մասնակցում են ՍԴ 9 դատավորներից 7-ը, այդ թվում Սեդա Սաֆարյանը: ՍԴ-ն ավելի վաղ որոշել էր, որ դատավորներ Արտակ Զեյնալյանն ու Վլադիմիր Վարդանյանը չեն կարող մասնակցել գործի քննությանը, քանի որ նրանք կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ:
    ՍԴ-ն քննության առարկա չի դարձրել դատավոր Սեդա Սաֆարյանի վերաբերյալ հարցը՝ «Ազատությանը» հայտնել են ՍԴ-ից: 👩‍⚖️ Այսպիսով, ընտրությունների արդյունքների վիճարկման՝ ուրբաթ օրը կայանալիք քննությանը կմասնակցի ՍԴ 9 դատավորից 7-ը, այդ թվում՝ Սաֆարյանը:

  • Մենք ամբողջ աշխարհում շուկաներ ենք բացում ԱՄՆ ֆերմերների համար, և շուտով կբացվի …

    🔹Մենք ամբողջ աշխարհում շուկաներ ենք բացում ԱՄՆ ֆերմերների համար, և շուտով կբացվի նոր շուկա, այն կոչվում է հրաշալի երկիր Իրան, ասել է Դոնալդ Թրամփը
    📌
    «Մենք պատրաստվում ենք վերցնել նրանց միջոցների մի մասը և կծախսենք դրանք, մենք կգնենք ցորեն, սոյայի հատիկներ և եգիպտացորեն: Այս գործընթացը կսկսվի շատ շուտով»,- նշել է Թրամփը:

    https://cdn4.telesco.pe/file/6ac09da9d3.mp4?token=sIcTCqlZ9cFG5A9rfDXHad36FqjOiIxVcAMqWqTGv_9rCrhDoDGXUZlITCfgacsdcuE4PH0yt4EW3pHpxx1bNSlaq7eiBaS-4Kr3N7861eagsWednqsHY4B8O02FCh_qc8uQzBoX1XpfVoXj4d7An3xY0QHRH2J6alAursoiqfggSTkJhAq74I4nyVHlEI5SFo98mMCiXWsMJZ85zrY4B2p9zHCfzEQG15P-bWY1A3GSGTC_FiPnQ2ZY_pJ-sOhiJJJwOFxLOsw9DkGhy5Y4bXmCqbj2-OjLTjBgjkgOOxvMqekdN4Uwwrn7T2CS2e4PObj_5jJvNvwYYqefKG1niQ

  • ՌԴ-ն դադարեցրել է Հայաստանի բոլոր ձկնամթերք արտադրող ձեռնարկությունների մատակարա…

    ՌԴ-ն դադարեցրել է Հայաստանի բոլոր ձկնամթերք արտադրող ձեռնարկությունների մատակարարումները
    «Ռոսսելխոզնադզոր» դադարեցրել է Հայաստանից Ռուսաստան ձկնամթերքի բոլոր մատակարարումները՝ արգելելով նաև երկու այն ընկերությունների ապրանքի ներմուծումը, որոնք ավելի վաղ ստուգում էին անցել: Գերատեսչությունը հայտնել է, որ «աշխատում է հայկական կողմի հետ ռուսական շուկա մատակարարվող ձկան և ձկնամթերքի անվտանգության ապահովման ուղղությամբ»:
  • Армения пока не намерена выходить из ЕАЭС — на данном этапе это не принесёт ей в…

    Армения пока не намерена выходить из ЕАЭС — на данном этапе это не принесёт ей выгоды, считает эксперт.
    Премьер-министр Никол Пашинян на заседании правительства заявил, что республика продолжит плотное сотрудничество с союзом и все возникшие проблемы будут урегулированы. Он подчеркнул, что не видит ничего необратимого, поэтому вопрос о выходе из объединения даже не должен рассматриваться. Среди ключевых преимуществ ЕАЭС Пашинян выделил свободное движение рабочей силы, услуг и финансов, признав при этом наличие определённого «недопонимания» с партнёрами.

    Вместе с тем, как пояснил эксперт по международным отношениям Мовсес Газарян, Армения вовсе не отказалась от идеи покинуть союз — она останется в нём ровно столько, сколько потребуется для поддержания экономики и извлечения преференций. По его словам, сейчас выход из ЕАЭС попросту нерентабелен, но курс на интеграцию с Западом страной уже взят.

    Сохранение членства Армении в ЕАЭС, отметил эксперт, позволяет России решать задачи экономического присутствия Евразии на Южном Кавказе и формировать единое пространство с участием других государств, например Ирана. Республика интересна Москве как точка приложения крупного и малого капитала, российская сторона активно использует армянскую стратегическую инфраструктуру, а сама Армения может рассматриваться и как хаб для серого импорта, и как мост для взаимодействия с европейскими странами.

  • Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ…

    📍 Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

  • Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից ձկան և ձկնամթերքի բոլոր մատակարարումները, հ…

    🐟🐠Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից ձկան և ձկնամթերքի բոլոր մատակարարումները, հայտնում է «Ռոսսելխոզնադզոր»-ը։ ՌԴ արտահանելու իրավունքից զրկվել են բոլոր այն ընկերությունները, որոնք գրանցված էին որպես մատակարարներ։
  • Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ ՀՀ տեղափոխե…

    Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ ՀՀ տեղափոխելու հետ․ Հովսեփյան
    📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
  • ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԲՈՂՈՔԸԻնչպես նախկինո…

    ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԲՈՂՈՔԸ
    Ինչպես նախկինում տեղեկացրել էի, Արագածոտնի թեմի քահանաներին բերման ենթարկելու և նրանց իրավաբանական օգնություն ցույց տալու համար ներկայացած փաստաբաններին խոչընդոտելու, ինչպես նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանին ձերբակալելու փաստը թաքցնելու փաստերի առիթով հաղորդում էի ներկայացրել:
    Քննիչը քրեական վարույթ չէր նախաձեռնել, իսկ դատախազը մերժելով բողոքս հաստատել էր քննիչի դիրքորոշումը:
    Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (դատավոր Տաթևիկ Մուրադյան) բավարարելով ներկայացված բողոքը, որոշել է վարույթն իրականացնող մարմնի վրա դնել դիմողի իրավունքների խախտումը վերացնելուն ուղղված վարութային ակտ կայացնելու պարտականություն, այն է` Արա Զոհրաբյանի հաղորդման հիման վրա նախաձեռնել քրեական վարույթ:
    Դատախազը բողոքարկել է դատարանի որոշումը: Դատախազի բողոքը մերժվել էր Վերաքննիչ քրեական դատարանի (դատավոր Վազգեն Ռշտունի) որոշմամբ:
    Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բողոք էր ներկայացրել Վճռաբեկ դատարան:
    Վճռաբեկ դատարանը որոշել է գլխավոր դատախազի բողոքը վարույթ ընդունելը մերժել:
    Այս հարցով դատարանը երկու կարևոր դիրքորոշում էր արտահայտել՝
    1. Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 491-րդ հոդվածի՝ «Փաստաբանի լիազորությունների իրականացումը խոչընդոտելը, եթե դա դրսևորվել է իր վստահորդին տեսակցելու նպատակով ազատությունից զրկման ցանկացած վայր փաստաբանի մուտքն ապօրինի չթույլատրելով՝ (..)»:
    Այս նորմը քննչական մարմինը և դատախազությունը մեկնաբանել են նեղ իմաստով և ազատազրկման վայր են համարել միայն քրեակատարողական հիմնարկում կամ ՁՊՎ֊ում գտնվող տարածքները և պնդել էին, որ քահանաները վկայի կարգավիճակով են գտնվել քննչական մարմնում:
    Մինչդեռ դատարանը էական է համարել անձի փաստացի ազատությունից զրկված լինելու հանգամանքը՝ անկախ կարգավիճակից և հայտնել է՝
    «Դատարանը գտնում է, որ հանցագործության մասին հաղորդումը պարունակում է փաստական տվյալների նկարագրություն այն մասին, որ նշված անձինք «բերման են ենթարկվել» ՀՀ ՔԿ համապատասխան ստորաբաժանում, այսինքն հարցաքննության են տարվել ոչ իրենց կամային գործողությունների արդյունքում, հետևաբար այս պարագայում ՀՀ ՔԿ համապատասխան ստորաբաժանումը կարելի է դիտել որպես ազատությունից զրկման վայր: »:
    «Դատարանը նկատում է, որ հաղորդում ներկայացրած անձի կողմից մատնանշվել է փաստաբաններ Արմինե Ֆանյանին, Մարինե Ֆարմանյանին, Շուշանիկ Հարությունյանին ՀՀ ՔԿ համապատասխան ստորաբաժանում մուտք գործելը չթույլատրելու և վստահորդներին տեսակցելու փաստը, և այս պայմաններում անհասկանալի է, թե նախաքննության մարմինն ինչպես է դատավարական խիստ սեղմ ժամկետում հանգել հետևության այն մասին, որ հաղորդումը ն դրան կից ներկայացված փաստաթղթերը չեն պարունակում որևէ փաստական տվյալ, հաղորդման հեղինակի պնդումները չփաստարկված են, իսկ նկարագրվածի համատեքստում քրեական վարույթ նախաձեռնելու անհրաժեշտությունը բացակայում է:»:
    2. Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 451-րդ հոդվածի՝ «Բռնի անհետացումը՝ պետության կողմից տրված լիազորությամբ, պետության աջակցությամբ, համաձայնությամբ կամ թողտվությամբ գործող պաշտոնատար անձի, այլ անձի կամ մի խումբ անձանց կողմից ազատությունից օրինական հիմքերով կամ ապօրինի զրկված անձի ազատությունից զրկելու փաստը ժխտելը կամ թաքցնելը․․․»:
    Դատարանը նկատել է, որ « հանցագործության մասին հաղորդումը պարունակել է փաստական տվյալներ այն մասին, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից պաշտպաններին չի հայտնվել ձերբակալվածի գտնվելու վայրը, և դա հնարավոր է եղել պարզել միայն ՄԻՊ գրասենյակի աշխատակիցների միջոցով: Դատարանն արձանագրում է, որ տվյալներն այն մասին,որ ողջամիտ ժամանակահատվածի ընթացքում անձի գտնվելուն կարգավիճակի մասին որևէ տեղեկատվություն չի տրամադրվել, և այդ տեղեկատվության ստացումը հնարավոր է եղել միայն ՄԻՊ գրասենյակի միջամտության արդյունքում, արդեն իսկ ստուգման ենթակա փաստական տվյալների բավարար ամբողջություն է, որի իսկության ճշտումն այս դեպքում կարող էր իրականացվել բացառապես քրեական վարույթ նախաձեռնելու և անհրաժեշտ վարութային ու ապացուցողական գործողություններ իրականացնելու արդյունքում:»:
    Արա Զոհրաբյան