«Կրասնոդար»-ը դարձել է ռուսական Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն. Սպերցյանը լավագույնն է գոլ+փոխանցում համակարգով
Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության վերջին՝ 30-րդ տուրի արդյունքներով «Կրասնոդար»-ը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, դարձել է երկրի փոխչեմպիոն:
Ռուսաստանի չեմպիոն է դարձել Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ը՝ 68 միավորով։ «Կրասնոդար»-ը հավաքել է 66 միավոր և երկրորդն է, իսկ երրորդ հորիզոնականում Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ն է՝ 53 միավորով։
Էդուարդ Սպերցյանն առաջնությունն ավարտել է 13 գոլով և 16 արդյունավետ փոխանցմամբ: Նա դարձել է ՌՊԼ-ի լավագույն ասիստենտ, ինչպես նաև գոլ+փոխանցում համակարգով գրավել է առաջին տեղը: