Հայաստանի ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 4-ին ժամը 05։49-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Երևանի ջրամբարներից մեկը, իսկ ընկերը նետվել է օգնելու նպատակով․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական խմբեր, ԵՓ վարչության հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ, հատուկ ջրափրկարարական ջոկատի ծառայողներ, ոստիկաններ։
Ջրասուզակը ջրամբարում հայտնաբերել և դուրս է բերել ջրահեղձ եղած երկու քաղաքացիների մարմինները։