Կառավարությունը հավանություն տվեց Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպման և անցկացման համար կառավարության պահուստային ֆոնդից Շրջակա միջավայրի նախարարությանը լրացուցիչ 2 մլրդ 640 մլն 797.5 հազար դրամ հատկացնելու նախագծին։
Կառավարության հերթական նիստում Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը նշեց, որ Հայաստանը 2026 թվականին հյուրընկալելու և նախագահելու է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը։ Նրա խոսքով՝ համաժողովին կմասնակցեն կոնվենցիայի անդամ 196 երկրների ներկայացուցիչներ և տասնյակ հազարավոր մասնակիցներ աշխարհի տարբեր երկրներից։