❗️ ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Արտուր Օսիպյանի ամենօրյա զբոսանքի իրավունքի իրացման հարցով, որից հետո անմիջապես հասցեավորել են հարցը և հետադարձ կապով ստացել տեղեկատվություն, որ զբոսանքը կազմակերպված է, հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։
🗣 «Մշտադիտարկման արդյունքում մի շարք հարցեր քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և բժշկական անձնակազմի հետ։ Բարձրացված խնդիրների մի մասը ստացել է լուծում, իսկ մյուսների ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
🔸 ՄԻՊ աշխատակազմը չի կիսվում հարցին առնչվող մնացյալ տեղեկություններով, քանի որ դրանց թվում առկա են բժշկական գաղտնիք կազմող տեղեկություններ։ Հարցը շարունակում է մնալ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում»,- նշված է հայտարարության մեջ։
📣 Արտուր Օսիպյանն արդեն մի քանի օր է՝ զրկված է զբոսանքի հնարավորությունից։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Դավիթ Հովհաննիսյանը։ 🗣 «Սա անմարդկային վերաբերմունք է և խոսում է նրա մասին, որ Օսիպյանին քրեակատարողական հիմնարկում պահելը արդեն որոշ չափով նման է վրեժխնդրության»…