«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմի ղեկավար Սաթենիկ Թովմասյանը և ՀՀ ՏԿԵՆ ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետ Հարություն Սեդրակյանը հանդիպել են ճանապարհները սպասարկող այն ընկերությունների ղեկավարների հետ, որոնց սպասարկման տիրույթում են ՀՀ վարչապետի հովանու ներքո օգոստոսի 29-30-ը կայանալիք «Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի և սեպտեմբերի 10-13-ը կազմակերպվելիք «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի երթուղիները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Անդրադարձ է եղել ճանապարհների տեխնիկական վիճակին, հեծանվորդների համար ճանապարհային նշանների տեղակայմանը և այլն։
Նշենք, որ սեպտեմբերի 10-13-ն անցկացվելիք միջազգային հեծանվավազքի մասնակիցներն ընդհանուր առմամբ կանցնեն շուրջ 500 կմ ճանապարհ։
Ճանապարհները սպասարկող կազմակերպությունների ներկայացուցիչներին հանձնարարվել է նշված երթուղիներով հեծանվորդների համար ապահովել անխոչընդոտ մրցավազք։
Սաթենիկ Թովմասյանը ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պահպանման աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկել է նաև ճանապարհների սպասարկման հետ կապված ընթացիկ հարցեր։ Հատկապես առանձնացվել են ընկերությունների մեքենատեխնիկական պարկին և ձմեռային սպասարկման նախապատրաստմանն առնչվող թեմաները։