🇦🇲 «Ուժեղ Հայաստան» դաշինքն այնպիսի խոչընդոտների է բախվել, որոնք էական ազդեցություն են ունեցել ընտրության արդյունքների վրա, ՍԴ-ում հայտարարեց Արամ Վարդևանյանը
ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանը հարց էր ուղղել «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցչին՝ «Ձեր կարծիքով՝ վերջին խորհրդարանական ընտրությունների համատեքստում քաղաքական պայքարը ծավալվել է միջկուսակցական, գաղափարական, ծրագրային թե միջանձնային հարթությունում»։
«ՔՊ-ի կողմից է ատելության խոսքի իրացումն իրականացվել, դրա վերաբերյալ ունենք իրավական փաստական տվյալը, և այն, ինչ իրացվում է այդ պահին էլ գործադիր իշխանության ղեկավարի լծակներն ունենալու պայմաններում, դրա ազդեցության աստիճանն անհամադրելի է որևէ այլ ուժի կողմից նման բառամթերք, ծրագրերից նման կերպ շեղվելու իրավիճակի հետ»,- հայտարարեց Վարդևանյանը։
Ընտրության արդյունքների վրա ազդած էական խոչընդոտների շարքում նա նշեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ինչպես նաև քրեական հետապնդումների ինտենսիվությունը՝ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններով զուգորդված։
@armgeopolitic