Այս մասին ասվում է մարտի 19-ին Խորհրդի ընդունած եզրակացություններում, որոնք հրապարակվել են նրա կայքում։
«Եվրոպական խորհուրդը կոչ է անում լարվածության թուլացման և առավելագույն զսպվածության, քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության, ինչպես նաև բոլոր կողմերի կողմից միջազգային իրավունքի լիակատար հարգանքի, ներառյալ Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրության և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների: Այս առումով, Խորհուրդը կոչ է անում դադարեցնել էներգետիկ և ջրային օբյեկտների դեմ հարվածները: Եվրոպական խորհուրդը ցավում է քաղաքացիական անձանց կյանքի կորստի համար և ուշադիր հետևում է ռազմական գործողությունների հեռահար ազդեցությանը, այդ թվում՝ տնտեսական կայունության վրա», — ասվում է փաստաթղթում:
Եվրոպական խորհուրդը նաև Եվրոպական հանձնաժողովին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ԵՄ էներգետիկ անվտանգության ապահովման համար՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի պայմաններում:
«Եվրոպական խորհուրդը Եվրոպական հանձնաժողովին հանձնարարել է շարունակել Խորհրդին տեղեկացնել Եվրամիության վրա վերջին իրադարձությունների հնարավոր ներգործության մասին էներգետիկ անվտանգության և էներգապաշարների գների, մատակարարման շղթաների և միգրացիայի տեսանկյունից, ինչպես նաև առաջարկել անհրաժեշտ միջոցներ», — ասվում է փաստաթղթում: