🇵🇰 Պակիստանի Սենատի նախագահ Յուսուֆ Ռազա Գիլանին ադրբեջանական APA-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստան-Պակիստան հարաբերությունները կախված են Ադրբեջանի և Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերություններից։
🗣 «Մենք համագործակցում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և երկու երկրներն էլ համաձայնել են լավ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ։ Մեր հարաբերությունները Հայաստանի հետ կախված են Ադրբեջանի և Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերություններից։ Ներկայումս Հայաստանի և Պակիստանի խորհրդարանների միջև հարաբերություններ չեն հաստատվել։ Այնուամենայնիվ, խաղաղության բանակցությունների ավարտից հետո մենք կքննարկենք այս հարցը», — ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ ասել է Գիլանին։
📌 Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 31-ին Հայաստանի ու Պակիստանի ԱԳ նախարարները երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկե էին ստորագրել։