Հայաստանում նախատեսվում է ներդնել բանկերի վերակառուցման ինստիտուտ։
Բանկերին վերակառուցելու բացառիկ իրավասությունը կվերապահվի Կենտրոնական բանկին։
Ազգային ժողովը հունիսի 18-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով։
Նախագիծը ներկայացրել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։
Նախագծով սահմանվում են Հայաստանի տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի վերակառուցման կարգն ու պայմանները։
Նուրբեկյանի խոսքով՝ գործող կարգավորումներով, եթե ֆինանսական ինստիտուտը կանգնում է ֆինանսական խնդրի առաջ, կայունացման միակ գործնական լուծումը դրա լուծարումն է։
Նոր օրենքի նպատակն է այդ մոտեցումը փոխել և ճգնաժամային իրավիճակում հայտնված ֆինանսական ինստիտուտը վերակառուցելու հնարավորություն ստեղծել։