🇦🇲🇦🇲 «Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է կորցնել 5 միլիարդ դոլար, ինչը կազմում է ՀՆԱ-ի 15-20%-ը». Պետդումայի խոսնակ Վոլոդին🗣 «ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ձգտման մասին խոսակցությունների ֆոնին ՌԴ-ի հետ ապրանքաշրջանառությունը 2025 թվականին կտրուկ նվազել է 45,4%-ով: Եվ այս բացասական միտումը պահպանվում է»,- ասել է նա:
📊 Վոլոդինը հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ում գտնվելու տարիներին Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 2,5 անգամ՝ հասնելով 25,37 միլիարդ դոլարի, իսկ Երևանը հասանելիություն է ստացել սպառման հսկայական շուկային և արտոնություններ՝ էներգետիկայի ոլորտում:
🗣️ «Այստեղ դարձյալ ակամայից զուգահեռ է անցկացվում Ուկրաինայի հետ: Կարելի է հիշել նաև Մերձբալթիկան, որը ձգտում էր դառնալ ԵՄ մաս, բայց, ինչպես ցույց տվեց ժամանակը, դրանից ավելի երջանիկ չդարձավ», — նշել է Վոլոդինը։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք