Նախորդ գրառմանս հետ կապված թարմացում. ոստիկանությունը շատ արագ արձագանքեց ու հիմա զբաղված են հանցավոր տարրերի հայտնաբերմամբ:
Հուսով եմ, որ բոլորը կհայտնաբերվեն ու ես առնվազն իմ քաղաքի մասով դրանում լինելու եմ խիստ հետևողական: Փողոցը պետք է մաքրվի խուժանից:
Այսօր սարսափելի տեսարանի ականատես եղա իմ հարազատ Աբովյան քաղաքում ու սա արդեն կդժվարանամ հիշել, թե այս տարի որերորդ նման դեպքն է: Ուսումնական մեքենա էինք վարում ու մեր առաջ, քաղաքի գլխավոր խաչմերուկներից մեկում, մոտ 15 հոգի մահակներով ու այլ սառը զենքերով…