Ամերիկայի Միացյալ Նահանգների հովանավորությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև անցկացված խաղաղության գագաթնաժողովը նշանակալի փոփոխություն է մտցրել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում։
Այս մասին ասված է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը գաղտնազերծեց ԱՄՆ հետախուզական համայնքի 2026 թ. «Տարեկան սպառնալիքների գնահատում» զեկույցում։
Այս մասին ասված է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը գաղտնազերծեց ԱՄՆ հետախուզական համայնքի 2026 թ. «Տարեկան սպառնալիքների գնահատում» զեկույցում։
«ԱՄՆ-ի հովանավորությամբ օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև անցկացված Խաղաղության գագաթնաժողովը հնարավորություն է ստեղծել, որպեսզի երկու երկրները հաստատեն տևական խաղաղություն և նպաստել է տարածաշրջանային կայունության աճին։ Խաղաղության գագաթնաժողովի արդյունքներից էին խաղաղության պայմանագրի պայմանների վերաբերյալ նախնական համաձայնությունը և ԱՄՆ-ի կողմից կառավարվելիք «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ստեղծման ծրագրերը, որը Հայաստանի հարավով Ադրբեջանը կկապի իր Նախիջևան էքսկլավի հետ՝ բացելով առևտրային հոսքեր երկու պետությունների և ամբողջ տարածաշրջանի համար»,- ասված է զեկույցում։
Նշվում է, որ այս զարգացումները նշանակալի փոփոխություն են ստեղծում հայ-ադրբեջանական հարաբերությունների ուղղության մեջ։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ