Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական կառուցվածք, և այս կամ այն գործչի բացակայությունը չի կարող անդրադառնալ կառուցվածի ընդհանուր գործունեության վրա։
Այս մասին Al Jazeera-ին տված հարցազրույցում ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ անդրադառնալով իսրայելական վերջին հարվածի հետևանքով Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը և հայտարարելով, որ «ԱՄՆ-ն ու Իսրայելը չեն հասկանում այս պարզ ճշմարտությունը»։
«Իհարկե, անհատները կարող են ազդեցիկ լինել, և ամեն մեկն իր դերն ունի։ Սակայն ամենակարևորն այն է, որ Իրանում քաղաքական համակարգը շատ ամուր կառուցվածք ունի։ Մենք չունենք մեր առաջնորդից ավելի կարևոր անձ, սակայն անգամ նա նահատակվեց, իսկ համակարգը չդադարեց աշխատանքը»,- ասել է Արաղչին։
Նա նշել է, որ անգամ ԱԳ նախարարի սպանվելու դեպքում էլ կլինի նոր նշանակում։