Blog

  • Министр обороны России Андрей Белоусов возможно приедет в Азербайджан в сентябре…

    Министр обороны России Андрей Белоусов возможно приедет в Азербайджан в сентябре для участия в международной оборонной выставке (ADEX). Об этом сообщил посол РФ в Азербайджане Михаил Евдокимов.
    Armenian Military Portal

  • Ռուսաստանյան փորձագիտական շրջանակներում միշտ էլ եղել են շառլատաններ, որոնք չէին…

    ℹ️ Ռուսաստանյան փորձագիտական շրջանակներում միշտ էլ եղել են շառլատաններ, որոնք չէին կարող նույնիսկ Հայաստանի տեղը քարտեզի վրա ցույց տալ, բայց հարմար առիթով ու անառիթ մեկնաբանում էին մեր երկրում տիրող իրավիճակը: Ցավոք, նման արատով տառապում է նաև Կարինե Գևորգյանը
    🔴 Աշխարհաքաղաքականության մեջ նրան հավասարը չկա, բայց Հայաստանում ընթացող գործընթացները նա չի հասկանում: Իշխանություններից ստացվող ազդակները նույնպես սխալ է ընկալում և ստեղծում է իրականությանը չհամապատասխանող պատկեր:
    🗣 Ռուսաստանը հարվածում է փաշինյանական բիզնեսին. այլ հարց է, որ Նիկոլն ուզում է ցույց տալ, թե բոլոր խնդիրները իբր կլուծվեն իր վերընտրվելով: Իսկ Կարինեն օգնում է նրան տարածել այս զառանցանքը:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին կրկին կալանավո…

    ⚖️ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին կրկին կալանավորել են առանց պաշտպանների մասնակցության։
    📌 Նրա խափանման միջոցի հարցը պետք է քննվեր հաջորդ ամիս, սակայն դատախազությունը արտահերթ նիստ նշանակելու միջնորդություն է ներկայացրել, և երեկ կալանավորելու որոշում է կայացվել, երեկոյան նրան կալանավայր են տեղափոխել:

    💬 «Ծանուցում ենք ստացել դատական նիստի նշանակման մասին, սակայն հայտնել ենք, որ չենք կարող մասնակցել՝ ծանրաբեռնվածության պատճառով»,- հայտնել է պաշտպան Հովհաննես Ղարաքեշիշյանը՝ նշելով, որ փաստաբանները դեռ չեն ստացել դատարանի որոշումը:

    |arm.sputniknews.ru|

  • Չինաստանի իշխանությունները շարունակում են ջանքեր գործադրել Իրանի և Միացյալ Նահան…

    Չինաստանի իշխանությունները շարունակում են ջանքեր գործադրել Իրանի և Միացյալ Նահանգների միջև հակամարտությունը կարգավորելու նպատակով:
    Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել է, որ դեռևս խաղաղության վերականգնման հույս կա։

    «Չինաստանը մշտապես ջանքեր է գործադրում ներկայիս հակամարտությունը կարգավորելու նպատակով։ Ստեղծված իրավիճակում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններն առանցքային են», — ինչպես հաղորդում է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը, այս մասին արտգործնախարարն ասել է մայիսի 26-ին Նյու Յորքում լրագրողների հետ զրույցում:

    Վան Ին նկատել է, որ երկար տարիների տարաձայնությունները մեկ օրում լուծել հնարավոր չէ, սակայն «բանակցություններում յուրաքանչյուր քայլ առաջ ավելի մեծ հույս է տալիս խաղաղության համար»։ Նա նշել է, որ որքան շուտ ավարտվի հակամարտությունը, այնքան քիչ կլինի քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը։
    Չինաստանի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ Թեհրանը և Վաշինգտոնը կձգտեն հրադադարի և ռազմական գործողությունների դադարեցմանը և «հնարավորինս շուտ կվերադարձնեն խաղաղությունը Մերձավոր Արևելքում»։ Նրա խոսքով՝ Չինաստանի իշխանությունները պահում են շփումները հակամարտությանը ներգրավված հիմնական կողմերի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հիմնական գործընկերների հետ։
    «Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է հարգել տարածաշրջանային պետությունների ինքնիշխանությունը, անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը, ապահովել քաղաքացիական անձանց և ոչ ռազմական օբյեկտների պաշտպանությունը, ապահովել ծովային ուղիների և էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգությունը, ինչպես նաև ապահովել միջուկային զենքի չտարածման ռեժիմի դրույթների պահպանումը», — ընդգծել է Վան Ին։

  • Առաջիկա օրերին սպասվող եղանակի մասին․ Սուրենյան…

    Առաջիկա օրերին սպասվող եղանակի մասին․ Սուրենյան

    https://cdn4.telesco.pe/file/ab90b8a199.mp4?token=DuY14Gute3u8pdPZLAZPXrNzwvd0ycpAUSb4Hlk6B7M9oZfz4NIw8nWlqRvd6yXzb6qqMcBbGshAKRImdsf8mUIHhNCSe1Mb3ZsZwrvnXGZLFASsuNTIgeTlt1JWo2kukmpRC713yH3G7lXbuk9Tcrys3unRSdwufwMGn1xyWV4CODBaTe2h-pQLcDGSmYcg9YAoJxKB_w0yOeZ18eIqAyXLLF5aQ8MK-SvtN2dg2folTop1LZx_L4ot8d9C3o1e5gDh9uv5iS8DEjiZNYuet9XZ2Trp6PYwgJAyNH_EUPmTzRTMyt5cpCSP0h8Vw5awVS1fiZEtQQB4Ot2vFP5qeQ

  • ԿԺԴՀ-ում տեղի են ունեցել թեթև հրթիռների արձակման նոր համակարգի և համազարկային կր…

    🔹ԿԺԴՀ-ում տեղի են ունեցել թեթև հրթիռների արձակման նոր համակարգի և համազարկային կրակի մարտավարական թևավոր հրթիռների համակարգի փորձարկումներ, որին հետևել է նախագահ Կիմ Չեն Ընը

    📌Կիմ Չեն Ընը բարձր է գնահատել արդյունքները՝ դրանք անվանելով զգալի տեխնիկական առաջընթաց բանակի պաշտպունակության ամրապնդման գործում: Նա ընդգծել է, որ մեծ կործանարար ուժի տիրապետումը պատերազմի զսպման անհրաժեշտ պայման է, քանի որ այն ինքնին թշնամիների մոտ ծայրահեղ տագնապ և վախ է առաջացնում:
  • 300.000 ռամիլսաֆարովներ՝ ՀՀ-ում․ փոքրիկ խմբակը այլևս չի թաքցնում, որ պատրաստվու…

    300.000 ռամիլսաֆարովներ՝ ՀՀ-ում․ փոքրիկ խմբակը այլևս չի թաքցնում, որ պատրաստվում է բնակեցնել Հայաստանում 300.000 ադրբեջանցիներ․ ՀԷՑ-ի նախկին գործադիր տնօրենի տեղակալ, «Ուժեղ Հայաստան» կուսկացության անդամ Դավիթ Ղազինյան

    https://cdn4.telesco.pe/file/bbafcc0be2.mp4?token=qsOpazeBrgtDI3LKNysxf7l3tC_Vzx_GeV2yj8v-SC5JN0z7-QkjKTZKUPC9-EEXJIdwBDiGCDVaOEg7ItaePKlJHzIX9K793ddLTnb_AOq2VD1zL1qKjOd0rV8mS3i4wqA11PLknwPf7pXR7fb9qp0oLsD4kW44jFJSpC8psp3gD24II8yvXWSskWiEusS7rELRbEVuAUxazHB5FnRa9sudNbXZX2MWlgr9QpteGIAXulpJ0-_FgkfwYaNLEVKh1kIK24nQSkPhNrHJ5ay_-og8Eei0hBHgKHgq3H6lrvVGhZnRziOkEpCZTrCFLfk53EQBRCslebYMkI7HfExcrg

  • Ռուսաստանում բանկերը ինքնուրույն կկարողանան ԱԹՍ-ներ վնասազերծելՌուսաստանում օրեն…

    Ռուսաստանում բանկերը ինքնուրույն կկարողանան ԱԹՍ-ներ վնասազերծել
    Ռուսաստանում օրենք է ընդունվել, որը Կենտրոնական բանկին և ֆինանսական այլ մարմինների թույլ է տալիս հակաօդային պաշտպանության համակարգեր կիրառել ուկրաինական անօդաչուները վնասազերծելու համար՝ առանց հատուկ ծառայությունների միջամտության, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Պետական դումային։
    ՀՕՊ համակարգեր կտեղակայվեն ինչպես Կենտրոնական բանկի, այնպես էլ երկրի խոշորագույն բանկի՝ «Սբերբանկ»-ի և Ռուսինկասացիայի տարածքներում։ Այս հաստատությունների աշխատակիցներին կթույլատրվի նաև զենք կրել։
  • Արարատ Միրզոյանը աչքիս լույսը չի` շատ մեղմ ասած, բայց հանուն արդարության պետք է …

    Արարատ Միրզոյանը աչքիս լույսը չի` շատ մեղմ ասած, բայց հանուն արդարության պետք է ասել, որ Գյումրիում «ծնգլ արիք» արտահայտությունը նա գերիների մասով չէր արել, այլ լրագրողների կողմից անդադար իրեն ուղղվող հարցերի: Ու էստեղ Նարեկի հարցին ի պատասխան` նա դա մանրամասն պարզաբանում է: Պարզապես գերիների թեման հարմար թեմա էր շահարկելու, դրա համար էսպես տարածվեց)
    Իսկ այն, որ լրագրողների հարցերը իր իսկ կողմից «դեմոկրատիայի բաստիոն» հռչակված Հայաստանի ԱԳ նախարարին ծնգլ են անում, դրանից պետք չէ զարմանալ, իմ տպավորությամբ` նա լրագրողների հանդեպ թերևս ամենաշատ անթաքույց զզվանք, որոշ դեպքերում նույնիսկ ատելություն տածող պաշտոնյան է այս կառավարությունում, որը չի խորշում լրագրողներին իրեն դուր չեկած ամեն բառի ու նախադասության համար դատի տալ և նրանցից միլիոնավոր դրամների փոխհատուցում պահանջել: Այդպես վարվել է նաև ինձ հետ` լրագրողների հանդեպ իր պահվածքի վերաբերյալ իմ գրած մի «ստից» հոդվածի համար դիմելով դատարան և ինձնից պահանջելով 4 մլն դրամից ավելի փոխհատուցում: Այո, 4 մլն դրամից ավելի, որ ավտոս էլ ծախեմ` տակից դուրս չգամ 😳 Լավ էր` դատարանը խելամիտ գտնվեց ու չբավարարեց Միրզոյանի պահանջները: 😊
    Չի բացառվում` էս գրածիս մեջ էլ ինչ-որ բաներ գտնի ու դատի տա, բայց դա կապ չունի` նրա «ծնգլ արիտը» գերիներին չէր վերաբերում:
    Էնպես որ, քիչ «ծնգլ արեք» էդ տղուն, չե՞ք տեսնում` չի սիրում 😀