Blog

  • Ալեքսան Շալջյանը կիսաեզրափակչում 6-0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Զոհրաբ Սաֆարովի…

    🟥 Ալեքսան Շալջյանը կիսաեզրափակչում 6-0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Զոհրաբ Սաֆարովին ու դուրս եկել ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնության եզրափակիչ

  • Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ Ընտրական գործընթացի ն…

    🔥Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ
    Ընտրական գործընթացի նախաշեմին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը «մեծ հանդիսավորությամբ» ընդունեց «էթիկայի կանոնագիրք», որտեղ խոսվում էր հանդուրժողականության, քաղաքական հակառակորդների նկատմամբ հարգանքի, զսպվածության և ատելության խոսքի մերժման մասին։
    Սակայն այս «արժեհամակարգային» հայտարարություններից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանն այսօր հրապարակային ելույթում հայտարարում է․
    «Չոքացնելու եմ, Ծառուկյան Գագիկ, լեզուդ երկարե՞լ ա, լակոտիտ Բելառուսից բերելու եմ, ենթարկեմ պատասխանատվության, ոչ ոք չի փրկելու»։
    Սա պետական իշխանության ղեկավարի կողմից հնչեցված բացահայտ սպառնալիք է, որը բառացիորեն փոշիացնում է սեփական կուսակցության ընդունած «էթիկական նորմերը» և մերկացնում իշխանության իրական քաղաքական մշակույթը։
    Փաշինյանի այս հայտարարությունից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ դատախազությունը Բելառուս է ուղարկել Նվեր Ծառուկյանին Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն։
    Այս հաջորդականությունը քաղաքական առումով չափազանց վտանգավոր է։
    Ստեղծվում է մի պատկեր, որտեղ վարչապետի հրապարակային սպառնալիքներին գրեթե ակնթարթորեն հաջորդում են իրավապահ և դատախազական պատժիչ գործողությունները։ Նման պայմաններում այս գործընթացը սկսում է ընկալվել որպես քաղաքական պատվերի իրականացում։
    Սա արդեն ոչ միայն քաղաքական էթիկայի խախտում է, այլ պետական ինստիտուտների հեղինակազրկման գործընթաց։
    Երբ երկրի ղեկավարը հրապարակային սպառնալիքներ է հնչեցնում, իսկ դրանից անմիջապես հետո ակտիվանում են ուժային կառույցները, առաջանում է չափազանց վտանգավոր տպավորություն, որ իրավապահ համակարգը վերածվում է քաղաքական հաշվեհարդարի գործիքի։ Ժողովրդավարական պետություններում սա այն կարմիր գիծն է, որի հատումը պետությունը տանում է դեպի վախի, ճնշման և ընտրովի արդարադատության մթնոլորտ։
    Առավել ցնցող է այն, որ Փաշինյանը քաղաքական պայքարը գիտակցաբար տեղափոխում է անձնական և ընտանեկան տիրույթ։ Քաղաքակիրթ քաղաքական մշակույթում անթույլատրելի է քաղաքական հակառակորդի ընտանիքի անդամներին թիրախավորելը, առավել ևս՝ երկրի ղեկավարի մակարդակով։ Սա Փաշինյանի քաղաքական և հոգեբանական նյարդային վիճակի ցուցիչ է։
    Փաշինյանի բառապաշարը վաղուց արդեն դուրս է պետական գործչին վայել հռետորաբանության սահմաններից։ Այն ավելի ու ավելի է հիշեցնում փողոցային հաշվեհարդարի լեզու, որտեղ քաղաքական հակառակորդը դիտարկվում է «ոչնչացման ենթակա թիրախ»։
    Սա չափազանց վտանգավոր միտում է հատկապես ընտրություններից առաջ, երբ իշխանությունը պարտավոր է երաշխավորել հավասար մրցակցություն, քաղաքական հանդուրժողականություն և իրավապահ մարմինների չեզոքություն։ Սրա փոխարեն, հանրությունը տեսնում է սպառնալիքների, ագրեսիվ հռետորաբանության և ուժային մեխանիզմների քաղաքականացման վտանգավոր համադրություն։
    Փաշինյանի հիստերիկ և ագրեսիվ հռետորաբանությունը քաղաքական անապահովության, աճող վախերի և վերահսկողության կորստի զգացողության արտահայտություն է։
    Այս իրավիճակում առավել կարևոր է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը չտրվեն սադրանքներին և շարունակեն պայքարը՝ հունիսի 7-ն իրական փոփոխությունների, իշխանափոխության օր դարձնելու համար:
    «Բարգավաճ Հայաստանը» բազմիցս հայտարարել է, որ կողմնակից է մրցակցային, քաղաքակիրթ և բովանդակային ընտրապայքարի։ Սակայն ակնհայտ է նաև, որ գործող իշխանությունը փորձում է քաղաքական գործընթացը տեղափոխել ճնշումների, վախի և ռեպրեսիվ մեթոդների դաշտ։
    Հունիսի 7-ի ընտրություններն այսպիսով դառնում են ոչ միայն իշխանափոխության հնարավորություն, այլ նաև Հայաստանի պետական և քաղաքական ապագայի վերաբերյալ հանրաքվե՝ ժողովրդավարության և իրավունքի՞, թե՞ սպառնալիքի, վախի և քաղաքական հաշվեհարդարի պետության միջև։

  • Հայաստանի Հանրապետության դատախազությունը 2025 թվականին Բելառուսի Հանրապետություն…

    Հայաստանի Հանրապետության դատախազությունը 2025 թվականին Բելառուսի Հանրապետություն է ուղարկել Նվեր Ծառուկյանին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն: 
    Ու մինչև հիմա դեռ չեն տվել 😀
    Փաշինյանը հիստերիայի մեջ ընկավ Ծառուկյանի ու իր որդու մասին խոսելիս «Ծառուկյան Գագիկ, լեզուդ երկարել ա, լակոտիդ Բելառուսից վզից բռնած բերելու ենք»,-տիրապետումը կորցրած` Շենգավիթում բղավում էր Փաշինյանը

  • Ես իմ բարձունքի վրա եմ լինելու, տղաս ամսի 7-ից հետո հետ կգա. Ծառուկյանը պատասխան…

    Ես իմ բարձունքի վրա եմ լինելու, տղաս ամսի 7-ից հետո հետ կգա. Ծառուկյանը պատասխանում է Փաշինյանին
    https://news.am/hy/video/1034822

    Ես իմ բարձունքի վրա եմ լինելու, տղաս ամսի 7-ից հետո հետ կգա. Ծառուկյանը պատասխանում է Փաշինյանին

    «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կողմից այսօր իր հասցեին հնչեցված խոսքին։ Նշենք, որ Փաշինյանը…

  • “Сармат” — самый мощный ракетный комплекс в мире, суммарная мощность — более чем…

    “Сармат” — самый мощный ракетный комплекс в мире, суммарная мощность — более чем в 4 раза превышает мощность любого западного аналога: Путин
    Другие заявления российского лидера на совещании с военнослужащими ВС РФ:
    Россия была вынуждена после выхода США из договора по ПРО задуматься над обеспечением своей стратегической безопасности.
    Работы над комплексом “Посейдон” и ракетой “Буревестник” находятся на завершающей стадии, а совершенствование ракеты “Кинжал” продолжается.
    🚩SisMasis〽️ Подписаться в MAX

  • Վահե Հովեյանը դարձավ Ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոն։ 15 տարեկան մար…

    🔹Վահե Հովեյանը դարձավ Ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոն։ 15 տարեկան մարզիկը եզրափակչում մեկ րոպեում 8-0 հաշվով հաղթեց հունգարացի ըմբիշին՝ նվաճելով ոսկե մեդալ

  • Մենք բացում ենք մարդկանց աչքերը, մարդիկ ավելի ռեալ են տեսնում իրականությունը․ Սա…

    Մենք բացում ենք մարդկանց աչքերը, մարդիկ ավելի ռեալ են տեսնում իրականությունը․ Սամվել Կարապետյան

  • https://www.youtube.com/watch?v=2nJpejtd1HA&t=517sՌԴ-ն լքեց մեզ, երբ փրկությ…

    ՌԴ-ն լքեց մեզ, երբ փրկության կարիք ունեինք. ընդդիմությունը փրկիչ է փնտրում սխալ տեղում. Բադալյան

    #ՀայկականԺամանակ #ՀԺ #armtimes
    Կայք 👉 https://armtimes.com/hy
    Facebook 👉 https://www.facebook.com/HaykakanJamanak
    Facebook 👉 https://www.facebook.com/armtimes.hy
    Telegram 👉 https://t.me/armtimes_com
    Instagram 👉 https://www.instagram.com/armtimes_com/