Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում մի շարք բնակավայրերի՝ մարդկային կորուստներ ու նյութական վնասներ պատճառելով։ Այս մասին հաղորդել է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):
«Իսրայելի կործանիչները լուսաբացին հարվածներ են հասցրել՝ թիրախավորելով Նաբատիե շրջանի բնակավայրերը, Տիր և Բինթ Ջբեյլ շրջանները», — հայտնել է գործակալությունը՝ հավելելով, որ իսրայելական ուժերը հարվածել են երկրի հարավում գտնվող ևս հինգ բնակավայրի:
Վերջին երկու օրվա ընթացքում Իսրայելն ավիահարվածներով թիրախավորել են Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը, արևելքում գտնվող Բաալբեքը և հարավում գտնվող Սիդոնը:
«Հեզբոլլահ» շարժումը, որը սկսել է Իսրայելին հարվածներ հասցնել ի պատասխան Իրանի վրա գրոհների, հայտարարել է, որ հրետանային արկերով թիրախավորել է Տայբե քաղաքի մոտակայքում իսրայելցի զինվորների հավաքատեղին։
Բացի այդ, հրետանային արկերով թիրախավորվել են նրանց տրանսպորտային միջոցները։