Blog

  • ԱՄՆ-ն գիշերը հարվածներ է հասցրել Իրանին, ինչին ի պատասխան՝ Իրանը բալիստիկ հրթիռն…

    ԱՄՆ-ն գիշերը հարվածներ է հասցրել Իրանին, ինչին ի պատասխան՝ Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Քուվեյթում, Հորդանանում և Բահրեյնում գտնվող ամերիկյան բազաների ուղղությամբ

    https://cdn4.telesco.pe/file/03731d3e8a.mp4?token=Q804fBkyJ9WDpCiwiA2niohJIMsdGRperYSsdL1iu8GYY5_OInC_jueFJSr07X0sZF4PHXO3JWpVwY4YswuchvKTD8Bzub7CulutJfkJE7IM07nNV4YOj21mEPwyf0inF1ba39yzLppbZYYuNKgoq-0KfBmDwQdEEFDfnzlohuOCy_rsVIuXEUD_32J_p_CsA59syZEC160hT-sR2AHmIgw60AGQHBPFv4ik-1ZuvzBhBvW8jr6Y5pikjrTYPEsPKLEaFjSQ87dC3IwzqbC4uRT7zeip8vguC-SuE0YMH4Y2GBhzdxX9FYST-GYHsOnzpj4V1l4KyhmqbgT0mhd68w

  • Օմանի ափերի մոտ Settebello նավթատարի վրա ԱՄՆ-ի հարձակումից հետո երկու հնդիկ նավա…

    Օմանի ափերի մոտ Settebello նավթատարի վրա ԱՄՆ-ի հարձակումից հետո երկու հնդիկ նավաստիներ են սպանվել, ևս մեկը համարվում է անհետ կորած, հայտնում է Al Jazeera-ն:
  • ԱՄՆ-ի նախագահը պետք է զերծ մնա Իրանի հասցեին իր մշտական սպառնալիքներից, ներառյալ…

    🔹ԱՄՆ-ի նախագահը պետք է զերծ մնա Իրանի հասցեին իր մշտական սպառնալիքներից, ներառյալ ուժի կիրառման սպառնալիքները, ասել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը

    📌«Իրանը երբեք բանակցություններ չի վարում սպառնալիքների և ճնշումների ներքո և երբեք չի ենթարկվի ճնշման կամ ահաբեկման: ԱՄՆ-ը և Իսրայելը՝ որպես ագրեսորներ, կրելու են ողջ պատասխանատվությունը անօրինական գործողությունների բոլոր հետևանքների և դրան հաջորդող էսկալացիայի համար»,- ասել է Ամիր Սաիդ Իրավանին։
  • ԱՄՆ Կոնգրեսում բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բ…

    ԱՄՆ Կոնգրեսում բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին
    📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
  • Սամվել Կարապետյանն իր ձախողման մեղավորներին ու պատասխանատուներին պետք է փնտրի իր…

    Սամվել Կարապետյանն իր ձախողման մեղավորներին ու պատասխանատուներին պետք է փնտրի իր շուրջ։ Մասնավորապես, դրանք այն մարդիկ են, որոնք իրեն քաղաքական խորհրդատվություններ էին տալիս ու, ինչպես հասկանում ենք, դեռ շարունակում են տալ։
    Էս ամեն ինչում մենք «վատամարդ» ենք դուրս գալիս․ մինչև ընտրությունները «վատն» էինք, որովհետև խոսում էինք նաև սխալներից ու անհրաժեշտ անելիքներից, հիմա էլ «վատն» ենք, որ արձանագրում ենք, որ դրանք հետևանքներ ունեցան։ Իրենց համար «լավը» նրանք են, որոնք թե՜ այն ժամանակ, թե՜ հիմա իրենց հետույքից դուրս չեն գալիս ու իրենց համոզում են, որ «վերջն» են։ Չէ, վերջը չեք եղել ու չեք։
    @armgeopolitic

  • ՄԱԿ-ը ԱԽ նիստ է գումարել Իրանի հարցով, Գուտերեշը կոչ է արել դադարեցնել կրակըԵմեն…

    🔸ՄԱԿ-ը ԱԽ նիստ է գումարել Իրանի հարցով, Գուտերեշը կոչ է արել դադարեցնել կրակը
    🔸Եմենը զգուշացրել է՝ Իրանի վրա հարձակումները գլոբալ հետևանքներ կարող են ունենալ
  • Նոր դեմքեր` խորհրդարանում. ՔՊ-ի ցուցակի մինչեւ 90-րդ համարը կմտնի ԱԺ. մամուլhttp…

    Նոր դեմքեր` խորհրդարանում. ՔՊ-ի ցուցակի մինչեւ 90-րդ համարը կմտնի ԱԺ. մամուլ
    https://www.youtube.com/watch?v=hjbi6H74New

    Նոր դեմքեր` խորհրդարանում. ՔՊ-ի ցուցակի մինչեւ 90-րդ համարը կմտնի ԱԺ. մամուլ

    Հետևե՛ք NEWS.am-ին սոցիալական ցանցերում՝
    Telegram — https://t.me/newsamarm
    Facebook — https://www.facebook.com/newsamarm/
    Twitter — https://twitter.com/NEWSam_English
    Instagram — https://www.instagram.com/news.am/
    NEWS.am Style — https://www.youtube.com/@NEWSamStyle1…

  • «Лишающим» нас права голоса скажу: мы будем говорить и донесем правду до нашего …

    «Лишающим» нас права голоса скажу: мы будем говорить и донесем правду до нашего народа: Зурабян.
    К сожалению, история снова докажет правоту наших предупреждений и предложенных решений, написал на своей странице в соцсети соцсети заместитель председателя «Армянского национального конгресса» Левон Зурабян.
    В частности, он отметил:
    «Значит, так: все разговоры о том, что раз мы набрали мало голосов, то не имеем права говорить, – это абсолютная аморальная глупость.
    Если бы истина определялась голосованием, Иисуса не распяли бы. В 2017 году, кроме нашей партии, получившей небольшое число голосов, сформировался общенациональный консенсус о том, что принятие плана Минской группы ОБСЕ является предательством армянского народа – так думали 99%. История преподала жестокий урок этим 99%.
    Гитлер и Муссолини тоже пришли к власти через демократическое голосование, и что дальше? Значит ли это, что они были правы?
    Наши слова не становятся менее правдивыми только потому, что мы получили меньше голосов. К сожалению, история снова докажет правоту наших предупреждений и предложенных решений.
    А “лишающим” нас права голоса скажу: бегите, мы будем говорить и донесем правду до нашего народа».
    Telegram-канал: t.me/Armenian_Life

    Armenian Life

    Armenian Life — Ваш надежный источник информации.
    Наш чат: https://t.me/armlifechat_new
    Связь с нами / предложить новость — @ArmenianLifeBot

  • Иран объявил о полном закрытии Ормузского пролива для всех типов судов, включая…

    🇮🇷 Иран объявил о полном закрытии Ормузского пролива для всех типов судов, включая нефтяные танкеры и коммерческие суда
    Об этом заявил Центральный штаб военного командования Ирана.
    @rusyerevantoday

  • Ընտրությունների այլ նախնական արդյունքներՈրքան էլ այս օրերին կարևոր գործ անենք՝ հ…

    Ընտրությունների այլ նախնական արդյունքներ
    Որքան էլ այս օրերին կարևոր գործ անենք՝ հաշվենք քվեաթերթիկներ, շտկենք սխալները, հաշվենք մանդատների բաշխումն ու հետագա անելիքները, որոնք իրոք շատ կարևոր են, կա ընտրությունների այլ, գուցե ավելի կարևոր կողմ, այլ արդյունք.
    1.    Սոցիոլոգիան Հայաստանում չի աշխատում։ Բոլորը ժամանակի երկար հատվածի ընթացքում սխալ պատկեր են տվել։ Եվ դա սոցիոլոգների որակի խնդիրը չէ, նրանցից շատերը լուրջ պրոֆեսիոնալներ են։ Դա անազնիվ հասարակության խնդիր է։ Հայաստանում առկա է հանրային վստահության լրջագույն դեֆիցիտ։ Մենք տոտալ խաբում ենք, անազնիվ ենք, ու տոտալ չենք վստահում իրար ու որևէ մեկին։ Վստահության նման ցածր պաշարով հասարակությունները ձեռքբերումներ չեն ունենում։ Սրա մասին կան ամբողջական տեսություններ։
    2.    Հանրային տրամադրությունների այլ ինդիկատորները նույնպես և նույն պատճառով չեն արտացոլում իրականությունը։ Ու մենք չգիտենք՝ իրականում ինչ է ուզում և ինչի է ձգտում մեր հասարակությունը։ Սա լրջագույն ներքին մարտահրավեր է, որ կարող է քանդել ցանկացած առողջ ընթացք։
    3.    Մենք պարտավոր ենք ընդունել, որ Նիկոլը ազնիվ է եղել իր ձևակերպումներում և կարճաժամկետ ծրագրային ասելիքով։ Պարզ ասել է՝ անկլավների հարց լինելու է, զիջումների հարց լինելու է, Սահմանադրության հարց լինելու է։ Եվ հասարակությունն այս ամենը լսել է ու գնացել ձայն է տվել։
    4.    Օրբանին մերժեց Բուդապեշտը։ Քաղաքը կանգնեց ու քաղաքային ձայնով երկիրը տարավ փոփոխությունների։ Երևանը լսեց ու տեսավ Նիկոլի բոլոր ասածներն ու պահվածքն ու քվեարկեց նրա օգտին։ Փոքր կենտրոնի սրճարանային էլիտան ու մայրաքաղաքային մշակույթը քվեարկեցին դեստրուկցիային, սատկացնել-կզցնել թեզին։ Սա նույնպես պետք է արձանագրել։
    5.    Այս պահին ունենք երեք հայ միլիարդատերեր՝ Ռ. Վարդանյան, Ս. Կարապետյան, Գ. Ծառուկյան, ովքեր Հայաստանի համար արել են հսկայական գործ, և ստացվում է, որ հայ հասարակության մի զգալի մաս ողջունում է նրանց բանտում պահելու օրակարգը։ Սա աննորմալություն է՝ հանրային անոմալիա։ Եվ կառուցել-ստեղծելու օրակարգը պարտվում է քանդել-խլելու օրակարգին։ Ո´ր ժողովուրդը, ո´ր պետությունը գնացել է այս ճանապարհով, պատմական փորձանքի է հասել։
    6.    Ընտրակաշառքը հասարակությունը դեգրադացնող ամենակեղտոտ բաներից մեկն է։ Ամոթ է, որ մեր երկրում նման մշակույթ կա, ինչն այս տեսքով երբեք չի եղել հարևան Վրաստանում։ Բայց հարց. եթե պնդում եք, որ եղել են ընտրակաշառքներ, 8 տարում ինչո՞ւ հնարավոր չեղավ ձևավորել ընտրակաշառք մերժող հասարակություն։ Բայց դա հնարավոր կլիներ միայն, եթե զուգահեռ ջարդվեր բերովի հանրահավաքների և վարչական ռեսուրսի տոտալ կիրառման, հասարակությանն ուժային ու վարչական մեթոդներով տոտալ ճնշելու, ստրկացնելու մշակույթը։ Հասարակությունն այս ութ տարիների ընթացքում դարձել է ավելի´ կոտրված, ավելի´ ստրկացած։
    7.    Մանդատներ, քաղաքական ուժերը մի կողմ. մենք հիմա ունենք մի հասարակություն, որը չի ուզում և պատրաստ չէ ազնիվ խոսակցության։ Չեմ բացառում, որ այս պահին պարզապես ունակ չէ ազնիվ խոսակցության։ Ու տոտալ անվստահությունը կրում է համակարգային բնույթ՝ բոլոր մակարդակներում, բոլոր հանրույթներում։ Սա չափազանց լուրջ խնդիր է։
    8.    Ադրբեջանի նախկին ԱԳՆ Թ. Զուլֆուգարովի ձևակերպումը, թե «Երկաթյա բռունցքը 5 տարում բուժեց ՀՀ քաղաքացիների 50 տոկոսին, և պետք է շարունակել բուժումը» սահմռկեցուցիչ է իր էությամբ։ Իրական ընտրությունը այստեղ է. կա´մ մենք կբուժվենք կամ մեզ կբուժեն։
     
    Վահե Հովհաննիսյան
    Այլընտրանքային նախագծեր խումբ