«Ադրբեջանը, որ ասում է՝ ձեր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրի հղում չպիտի լինի, ու էդ հղումը հանվում է, դա հիբրիդային պատերա՞զմ է, թե ինչ է։ Կամ Ջերմուկից զորքերը չեն հանում, դա՞ ինչ է։ Ադրբեջանի նախագահի վարչակազմը ինչու՞ է շարունակում ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան» նախագիծը, ինչո՞ւ, եթե խաղաղություն է»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն է։ Քաղաքագետն անդրադարձել է նաև հայ-ռուսական հարաբերություններին․
«Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի վերջին գրեթե բոլոր հանդիպումների արդյունքում մի բացասական զարգացում է տեղի ունենում՝ ռուսական զորքերը, սահմանապահ ստորաբաժանումները այս կամ այն ուղեկալից դուրս են գալիս, դուրս են բերվում Հայաստանի այս կամ այն տարածքից։ Թեև դա ներկայացվում է որպես ինքնիշխանության հաղթանակ, իրականությունը, մեղմ ասած, ամբողջությամբ չի համապատասխանում այդ ներկայացմանը։ Եթե այստեղ՝ Հայաստանում, ասում են, որ «ԿԳԲ-ի գործակալները» Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ են վարում, ապա նույնը կկրկնե՞ն Ռուսաստանի Դաշնության նախագահի ներկայությամբ, թե՞ ոչ։ Նա, ի դեպ, նույնպես ԿԳԲ-ի կադրային սպա է։ Այս գնահատականները կրկնելո՞ւ են»։
🎦զրույցն ամբողջությամբ