🔹Եթե մենք ևս մեկ անգամ մեզ կրակողին, մեզ մորթողին հանձնեցինք, էլի հերոսի դեմքով կընդունեն, ինքը այլանդակություն է արել, պետք է վախենա, իր հայրենակիցները պետք է իմանան, որ ՀՀ տարածքում տերը հայ ժողովուրդն է, իրենք իրավունք չունեն մտնեն տան մեջ, մարդկանց օջախում կրակեն, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Նարեկ Կարապետյանը՝ խոսելով Շաքիում տեղի ունեցածի մասին
📌«Մոլորված զինվոր լիներ այսպես չէինք ասի, մոլորված զինվոր չի, հանցագործ է։ Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անեք, ո՞նց եք բաց սահման ապահովում, որ գան լցվեն էստեղ»,-նշել է նա։
🔹Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը գնահատվում է կայուն, «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը 📌«Նրա կյանքին սպառնացող ռիսկ չունենք։ Գտնվում…