Իրանում զարգացումների համատեքստում հաճախ է հանդիպում մի տեսակետ, ըստ որի՝ եթե այդ երկրում տապալվի գործող իշխանությունը, ապա այն կարող է վերցնել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
Սա, ըստ իս, Իրանի մասին սխալ ընկալումներ ունենալու հետևանք է, որոնց համաձայն՝ ԻՀՊԿ-ը դիտարկվում է, մոտավորապես այնպես, ինչպես, օրինակ՝ բանակն էր Թուրքիայում կամ զինվորականներն են Եգիպտոսում և Պակիստանում։
Իրականում Իրանում ԻՀՊԿ-ի դերակատարությունը քաղաքական կյանքում կտրականապես տարբեր է վերոնշյալ երկրների բանակներից, քանի որ այն այժմ հենց ինքը՝ իշխանությունն է, իսկ ներկայիս հոգևոր առաջնորդը՝ ոչ այնքան աստվածաբան-հոգևորական է, որքան՛ ԻՀՊԿ-ի հրամանատար-հոգևորական՝ անձ, որը տասնամյակներ շարունակ նաև հենց ինքն է կերտել ԻՀՊԿ-ը։
Այս առումով, ի տարբերություն Թուրքիայի, Եգիպտոսի կամ Պակիստանի զինվորականության, ԻՀՊԿ-ը ոչ թե իշխանություն է ստանձնել՝ տապալելով երկրի սահմանադրությունը, այլ պարադոքսալ կերպով իշխանության է հենց այդ սահմանադրության պահապանը լինելով։
Հետևաբար, «սցենարն», ըստ որի՝ Իրանում ԻՀՊԿ-ը կարող է գալ իշխանության, պարզագույն թյուրընկալում է, քանզի ԻՀՊԿ-ն արդեն իսկ իշխանության է։
#հարափոփոխ_տարածաշրջանը🆔 @vardan_voskanian