««Թուրանը» բրիտանական նախագիծ է, այն թուրքական նախագիծ չէ միայն։ Այո՛, այն ուղղված է նաև Հայաստանի դեմ, բայց գլոբալ իմաստով, ինչպես և պանթուրքիզմը, հակառուսական նախագիծ է»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը ՀՀԿ ԳՄ ադնամ Էդուարդ Շարմազանովն է։ Նա խոսել է Հայաստանին և Ռուսաստանին միավորող ռազմավարական դաշինքի կարևորությանը մասին՝ որպես Հայաստանի ինքնիշխանության պահպանման երաշխիքի։ Շարմազանովն այս հարցը դիտարկել է իշխանությունների ու ընդդիմության որոշ շրջանակների կոնցեպտուալ տարբերության տեսանկյունից՝ նրանք այս տարածաշրջանում սպառնալիք են համարում բոլորին՝ բացի Թուրքիայից ու Ադրբեջանից, ընդդիմությունը Հայաստանի համար սպառնալիք է համարում միայն Թուրքիային և Ադրբեջանին․
«Մեր նպատակը ազգային պետություն ունենալն է։ Իսկ մեր ազգային պետությանը ո՞վ է սպառնացել պատմության ընթացքում․ կարդացե՛ք Քեմալ Աթաթուրքին, Էնվերի նամակը Աթաթուրքին, Վեհիբ փաշայի խոսքը՝ ուղղված Ալեքսանդր Խատիսյանին։ Խատիսյանը բառացիորեն գրում է, որ 1918 թվականին Վեհիբ փաշան իրեն ասում է․ «Դուք կանգնած եք մեր ճանապարհին դեպի Բաքու, դեպի Մերձավոր Արևելք, դեպի Թիֆլիս։ Դուք պիտի չլինեք։ Դուք պիտի գործոն չլինեք»։ Եվ այսօր այն հատվածը, որը հիմա կոչում են «TRIPP», երեկ կոչվում էր Զանգեզուր, վաղը չգիտենք ինչ անուն կտան, եթե Հայաստանը չունենա ինքնիշխան իրավունք այդ տարածքը տնօրինելու, ապա Հայաստանի ինքնիշխանությունը դառնում է զրո»։
🎦զրույցն ամբողջությամբ