PanEuropa միջազգային Միության տարեկան հավաքն այս տարի տեղի է ունենում Ուկրաինայում։ 1922 թվականից գործող այս հնագույն քաղաքական կառույցը ստեղծվեց Առաջին աշխարհամարտից հետո Գաբսբուրգների թագավորական տան նախաձեռնությամբ եւ փիլիսոփա ֆոն Կուդենհովեն-Կալերգիի ջանքերով, որպես ապագա Եվրոպական Միության նախատիպ։ Ավստրիայից, Գերմանիայից, Շվեդիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից եւ Հայաստանից պատվիրակությունները քննարկում են իրավիճակը Եվրոպայում եւ մեր երկրներում։ Ես իմ զեկույցում ներկայացրեցի ԵՄ անդամակցելու ՀՀ օրենքը, որն առ այսօր չի կատարվում եւ համեմատեցի մեր իշխանության դիրքորոշումը «Վրացական երազանքի» հետ։ Մենք հատուկ ուշադրություն հրավիրեցինք Արցախի հայրենազրկման հիմնախնդրին, որպես քրիստոնեական քաղաքակրթության դեմ ռսա-թրքական հանցանք, որի անտեսումը կամ ներումը վտանգավոր նախադեպ է ստեղծում Եվրոպայի եւ ողջ մարդկության համար։
Blog
-
Пожалуй без комментариев, не получается. Я не готов жить в латиноамериканском, и…
Nobel Peace Prize winner dedicates her award to Donald Trump
María Corina Machado has publicly dedicated her Nobel Peace Prize to President Donald Trump.