🇷🇺🇪🇺 Հայաստանի անդամակցությունը միաժամանակ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) և Եվրամիությանը (ԵՄ) պարզապես անհնար է, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
🔸 Նիկոլ Փաշինյանն արձագանքել է, որ թեեւ հասկանում է միաժամանակ երկու միություններին անդամակցելու անհամատեղելիությունը, սակայն այս պահին առկա երկու օրակարգերն էլ համատեղելի են․
🗣 «Այն օրակարգերը, որ մենք ունենք, ամեն դեպքում այս պահին դրանք համատեղելի են, դա փաստ է։ Ու քանի դեռ կա հնարավորություն համատեղելու այդ օրակարգերը, մենք կհամատեղենք, իսկ երբ գործընթացները կզարգանան՝ հասնելով այն կետին, որտեղ պետք կլինի կայացնել որեւէ որոշում, ես վստահ եմ, որ Հայաստանի քաղաքացիները կընդունեն այդ որոշումը։ Այդ համատեքստում ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները երբեք չեն եղել եւ չեն լինի հարցականի տակ»,- նշել է Փաշինյանը։