🔴 ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ չի փոխգործակցում ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում․ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
📌 Նրա խոսքով՝ ՀԱՊԿ գծով Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում փոխգործակցություն ներկայում չի իրականացվում։
🤝 Միաժամանակ Աղասանդյանը նշել է, որ ոլորտային համագործակցությունը Երևանի հետ պահպանվում է երկկողմ հիմքով։
Առկա է անհրաժեշտ իրավական բազա, որը նախատեսում է, այդ թվում, ռազմական նշանակության արտադրանքի մատակարարում արտոնյալ պայմաններով։
🇷🇺 Ավելի վաղ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտնել էր, որ Հայաստանին ՀԱՊԿ մարմիններում ձայնի իրավունքից զրկելու մասին որոշման ընդունումը կպահանջի կոնսենսուս։
📅 Նրա տեղեկացմամբ՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը Մոսկվայում տեղի կունենա նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այդ հարցը։
🇦🇲 Հայաստանը 2024-ին սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։
👉 ԱՎԵԼԻՆ