18-ամյա երիտասարդի կալանավորումը անխոս անհամաչափ ու սխալ որոշում է նրա հանդեպ․ սա կարող է ազդել երիտասարդի ողջ կյանքի վրա։ Հասկանալի է, որ քննություն է ընթանում, բայց բնավ պարտադիր չէր, որ այդ քննության ընթացքում կալանքի որոշում կայացվի։ Նա ընդամենը երիտասարդ տղա է։ Առավել զզվելի է տեսնել, թե ինչպես է ողջ իշխանական պրոպագանդան հարձակվել այս երիտասարդի վրա, ինչպես են ոմանք հրճվում, որ նա կալանավայրում է լինելու։ Կալանքը նաև մեթոդ է վախ սերմանելու, մարդկանց վախեցնելու համար, հատկապես երիտասարդական շերտերի շրջանում։
Ես կարծում եմ՝ հանրային արձագանքը կարող է գործոն դառնալ, որ երիտասարդին ազատ արձակեն, նա չգտնվի կալանքի տակ։ Միևնույն ժամանակ այս քայլով Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ինքը որևէ աղերս չունի Հայ առաքելական եկեղեցու հետ․ եթե ունենար, ապա կհասկանար, թե ինչ խորհուրդ ունի Մեծ Պահքի Ավագ Շաբաթը, որը համարվում է ներման շաբաթ, և ըստ այդմ՝ բոլորովին այլ բնույթի վարք կորդեգրեր։
Իրավիճակներ կան, որոնց համար ես անգամ հարմար բառեր չեմ գտնում… https://t.me/twentyfournews/285186