Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն։
Արցախի շրջափակման վերջին փուլն էր։ Ռուբենը շրջափակման մեջ էր։ Նրա խնդրանքով, իր գրասենյակներից մեկում հավաքվել էինք մեծ թվով հանրային գործիչներ, երևի մի հիսուն հոգի կլինեինք։ Հեռակապով մեզ միացավ Ռուբենը, Արցախի՝ արդեն սիմվոլիկ դարձած թթի ծառի տակից։
Քննարկման արդյունքում Ռուբենը խնդրեց հայտարարության մի տեքստ կազմել՝ ուղղված աշխարհին։ Որպեսզի դա արագ արվի, ստեղծվեց փոքր աշխատանքային խումբ, որի մեջ էր նաև ապագա տիրադավը, որի որակների մասին որևէ պատկերացում չունեի։ Գիտեի միայն, որ ոտից գլուխ Ռուբենին պարտական է։
Մարդկայնորեն անտանելի էր տեսնել, թե բարձրաստիճան հոգևորականը ոնց էր աղերսում տեքստը մեղմ կազմել, որ հանկարծ իշխանությունները չբարկանան։ Ի՞նչ Արցախ, ի՞նչ Ռուբեն, դրան ոչինչ չէր հետաքրքրում։ Միայն՝ իշխանության բարեհաճությունը։ Իհարկե, նրան բանի տեղ դնող չեղավ, բայց տեսարանը անտանելի էր։
Ու այս մարդը հիմա գնում է Մայր Աթոռ, Վեհափառին «բան ասելու»։ Հետն էլ քարշ տված՝ տանում է Արցախի թեմի առաջնորդին, որին իր իսկ համայնքը մերժել է։